ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խաչատուրովը բացատրել է՝ ինչի կբերի Եվրոպայում և աշխարհում ուժերի հավասարակշռության խախտումը

17.07.2017 17:42 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Խաչատուրովը բացատրել է՝ ինչի կբերի Եվրոպայում և աշխարհում ուժերի հավասարակշռության խախտումը

Եվրոպայում և աշխարհում ուժերի հավասարակշռության խախտման ուղղությամբ միակողմանի գործողությունները կառաջացնեն համապատասխան քաղաքական և ռազմական հակազդեցություն: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Մինսկում Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ, որին մասնակցել է Խաչատուրովը:


«Որևիցե տեղ որևէ պատրվակով սեփական ռազմական հնարավորությունների ուժեղացմանը և տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում ուժերի հավասարակշռության խախտմանն ուղղված ցանկացած միակողմանի գործողություն  անխուսափելիորեն առաջացնելու է համապատասխան հակազդեցություն՝ և քաղաքական, և ռազմական»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ գնահատելով Եվրոպայում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը:


Նա ընդգծել է միջազգային զարգացումներում խաղաղ զարգացման ապահովման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական ջանքերի կարևորությունը և կազմակերպության նշանակությունը նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու հարցում:


Խաչատուրովը նաև հայտնել է, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին կնախապատրաստվի հայտարարություն՝պայմանագրի 25-ամյակի և կազմակերպության 15-ամյակի առնչությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА