ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դաշնակցականները` Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

17.07.2017 17:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դաշնակցականները`  Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

«Իրավունք»-ն այսօր ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր դաշնակցությունից փորձեց հետաքրքրվել ՀՀԿ-ի ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին մեկնաբանություններ ստանալ: Պարզվեց, որ ՀՅԴ-ի խմբակցության պատգամավորները չեն էլ տեսել, կամ լսել այդ հարցազրույցը: «Իրավունք»-ի հետ զրույցում դաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանն ասաց, որ  չի տեսել Սերժ Սարգսյանի հարցազրույցը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանն էլ ասաց, որ հիվանդ է եղել, չի լսել ՀՀԿ ղեկավարի հարցազրույցը: ՀՅԴ-ական մեկ այլ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ խնդրեց երեկոյան զանգահարել իրեն:

Տպավորությունն այն է, որ  իշխանության կոալիցիոն գործընկերոջը չի հետաքրքրում երկրի ղեկավարի հարցազրույցը, որն ի դեպ գովազդվում էր օրեր շարունակ: Գուցե ընկեր դաշնակցականներին այդքան էլ չի՞ հետաքրքրում երկրի առաջին դեմքի կարծիքը: 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА