ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դամասկոսում կրակ են բացել Ռուսաստանի դեսպանատան շենքի ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

17.07.2017 16:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դամասկոսում կրակ են բացել Ռուսաստանի դեսպանատան շենքի ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

Դամասկոսում կրակ են բացել Ռուսաստանի դեսպանատան շենքի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Կայքի փոխանցմամբ` միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:

ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Դամասկոսում իրենց քաղաքական ներկայացուցչության, ինչպես նաև խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական բնույթի գործողությունները և հայտարարել, որ Սիրիայում ահաբեկչության դեմ սկզբունքային պայքարը շարունակելու է մնալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության անբաժանելի մասը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА