ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դրական շեշտադրումներ կային. Ծառուկյան դաշինքի պատգամավորը` Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

17.07.2017 15:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դրական շեշտադրումներ կային. Ծառուկյան դաշինքի պատգամավորը` Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում անդրադրադարձել է ներքին ու արտաքին   քաղաքականությանը: Սերժ Սարգսյանը խոսել է  Արցախի խնդրի, հայ-ռուսական հարաբերությունների, բանակի  պատրաստվածության մասին: «Իրավունք»-ն այսօր Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց, թե ինչ շեշտադրումներ կառանձնացնի Սերժ Սարգսյանի հարցազրույցից: «Դրական շեշտադրումներ կային Սերժ Սարգսյանի հարցազրույցում: Նախագահի երեկվա հարցազրույցից տպավորություն ստացա, որ մեր քաղաքացիները, սփյուռքահայերը կարող են որոշակիորեն հանգիստ լինեն Հայաստանի անվտանգության համար: Հակառակորդը  չի կարող ունենալ առավելություն մեր հանդեպ, թեեւ նա ամեն օր զինվում է: Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ հավասարակշռությունը հայկական կողմը վերահսկում է»,-  ասաց պատգամավորը: 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА