ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախկին պատգամավորն իր հերթին է սպասում

17.07.2017 14:58 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախկին պատգամավորն իր հերթին է սպասում

Նախկին ՀՀԿ-ական պատգամավորներին, ըստ տեղեկությունների, պետք է պաշտոններ ստանային գործադիր մարմնում: ՀՀԿ-կան պատգամավոր Վահրամ Մկրտչյանն օրեր առաջ նշանակվեց ԿԳ փոխնախարար: Նշանակման իր հերթին է սպասում նաև նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը:  Ըստ տեղեկությունների` նա եւս կաշխատի գործադիր մարմնում: «Իրավունք»-ը նրանից հետաքրքրվեց` հստակ ժամկետ կա՞, թե երբ է  օրենսդիր մարմնի նախկին անդամը աշխատելու գործադիր  մարմնում: «Որեւէ  ժամկետ չեն ասել: Ոչինչ էլ չի ուշանում: Ամեն ինչ հունով գնում է»,- ասաց ՀՀԿ-ականը:

Թե կոնկրետ ինչ պաշտոն է ստանալու կառավարությունում Հովհաննես Սահակյանը, նախկին  պատգամավորը չմանրամասնեց: Անգամ ժամկետների մասին խուսափեց խոսել: «Նշանակումը կլինի կիմանաք: Թիմի եւ թիմի ղեկավարն որտեղ որոշի, որ մեր ուժերը պետք է ի նպաստ ներդնենք, այդպես էլ կլինի»,- փակագծերը  համառորեն չբացեց ՀՀԿ-ականը:

Ի դեպ, նախկին պատգամավորը զբաղվում է  գիտությամբ եւ ասպիրանտուրա ընդունվելու հարցերն  է կարգավորում:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА