ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս տարվա 5 ամիսներին անկում է գրանցվել գորգերի, գուլպաների արտադրությունում

17.07.2017 14:33 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այս տարվա 5 ամիսներին անկում է գրանցվել գորգերի, գուլպաների արտադրությունում

Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թեթև արդյունաբերության ոլորտի մի շարք արտադրատեսակների մասով անկում է գրանցվել:

Մասնավոապես, այս տարվա հունվար-մայիս ամիսներին անկում է գրանցվել գորգերի արտադրության, գուլպաների ու բամբակյա հագուստի արտադրության ոլորտներում: Մոտ 4 հազար տոննայով նվազել է գորգերի, 150 հազար զույգով՝ գուլպաների արտադրությունը:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքից:

Փոխարենը բավական մեջ աճ է գրանցվել պլաստմասսայե արտադրությունների, լվացող-մաքրող միջոցների, օճառի արտադրության ոլորտներում: Անցած տարի, օրինակ, արտադրվել է 72.3 տոննա օճառ, իսկ այս տարվա հունվար-մայիս ամիսներին՝ 117.8 տոննա:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА