ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ կարծիքով՝ դարձա Թուրքիայի զգացմունքների թարգմանիչը». Սևան Նիշանյանի գրառումը

17.07.2017 13:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Իմ կարծիքով՝ դարձա Թուրքիայի զգացմունքների թարգմանիչը». Սևան Նիշանյանի գրառումը

Թուրքական բանտից փախուստի դիմած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը նոր գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Իմ կարծիքով՝ դարձա երկրի զգացմունքների թարգմանիչը: 80 մլն բանտարկվածներ ապրում են այդ հոգեբուժարանից փախչելու երազանքով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ պոլսահայ գրողը, ով 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, փախել է թուրքական բանտից։ Նիշանյանը, որը պատիժը կրում էր բաց ռեժիմով բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն է ունեցել։

Հերթական թույլտվությունից հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter  միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»։

Փախուստից հետո թուրքական «Hürriyet» թերթը հեռախոսազրույց է ունեցել Նիշանյանի հետ։ Նա թերթին հայտնել է, որ բանտում անցկացրած 3,5 տարին անգամ շատ էր անարդար, ոչ իրավական պատիժների համար, որ ինքը կրել է։ Նշելով, որ ևս երեք տարի չէր կարող դիմանալ՝ Նիշանյանն ասել է․ «Սկզբում ատամներս սեղմելով դիմացա, բայց քանի որ անադարությունից չհրաժարվեցին, այս որոշումը կայացրեցի։ Այս անհեթեթությունն այլևս չէի կարող հանդուրժել»։

Մտավորականն իր գտնվելու մասին որևէ տեղեկություն չի հայտնել՝ նշելով, որ կարող է լինել ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում։

«Թուրքիան մեր երկիրն է։ Անշուշտ մի օր կվերադառնանք։ Թուրքիայից փախչելը շատ հեշտ է։ Որոշակի գումարի դիմաց, ինչպես տեսնում եք, բոլորն էլ կարող են փախչել»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА