ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նախատեսում ենք ամեն տարի ՊՆ-ի ծախսերն ավելացնել 26-27 մլրդ դրամով». նախարար

17.07.2017 13:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Նախատեսում ենք ամեն տարի ՊՆ-ի ծախսերն ավելացնել 26-27 մլրդ դրամով». նախարար

Նախատեսում ենք ամեն տարի ՊՆ-ի ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կիրականացվի ՀՆԱ-ի 4 տոկոսի պայմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` նշելով, որ 2017թ. բյուջեով ծախսերը կազմել են շուրջ 226 միլիարդ դրամ:

Հարցին, թե պետական բյուջեից պաշտպանության նախարարությանն արվող հատկացումներն ավելացնելն արդյոք պայմանավորվա՞ծ է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմով, նախարարն պատասխանեց.

«Անկախ նրանից՝ ապրիլյան պատերազմը կլիներ, թե ոչ, մենք միշտ նման ռիսկ ունենք: Այդ ռիսկը միայն քառօրյա պատերազմից առաջ կամ հետո չի եղել. 1994 թվականի զինադադարից այս կողմ միշտ էլ այդ ռիսկը եղել է: Դրա համար մենք մշտապես մեծ շեշտադրում ենք կատարել պաշտպանական նպատակներով ուղղվող ծախսերի գերակայության տրմանը, որովհետև պետք է ռազմական բալանսը պահել, ինչն էլ որոշակիորեն պահում է խաղաղության գործոնը»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА