ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրոկկոլիի օգտակար հատկությունները

17.07.2017 12:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բրոկկոլիի օգտակար հատկությունները

Գիտնականներն ապացուցել են բրոկկոլիի օգտակարությունը օրգանիզմի համար: Վերջերս նաև ուշադրության կենտրոնում են հայտնվել բրոկկոլիի գլուխները, որոնք ինչպես և ցողունները, հարուստ են հակաքաղցկեղային սուլֆորաֆան նյութով: Սուլֆորաֆանը բնական ծծմբային միացություն է, որն առկա է խաչածաղկավոր բանջարեղենում` կաղամբ, բրոկկոլի, ծաղկակաղամբ, ծովաբողկ: 
Բրոկկոլին հարուստ է նաև A, D, K վիտամիններով: Այս մասին գրում է Top Healthy Life-ը  և  ներկայացնում բրոկկոլիի ընդհանուր օգտակար հատկությունները.


1. Կրկնակի  ավելի շատ վիտամին C է պարունակում, քան նարինջը:

2. Պարունակում է հակաքաղցկեղային հատկություններով հարուստ սելեն հանքանյութը:

3. Հակաբորբոքային միջոց է:

4. Կանխում է փորկապությունը:

5. Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:

6. Մեծ քանակությամբ կալցիում է պարունակում:

7. Մաքրում է արյունը:

8. Ակտիվացնում է քաղցկեղը ճնշող գեները:

9. Նվազեցնում է կրծքի քաղցկեղի հավանականությունը:

10.  Հարուստ է կալիումով:

11.  Նպաստում է օստեոպոռոզի բուժմանը:

12.  Քիչ քանակությամբ կալորիա է պարունակում. 100 գրամը 30 կկալ է պարունակում, որում առկա է նաև 11 գրամ սպիտակուց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА