ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բեյոնսեն առաջին անգամ երևացել է ծննդաբերությունից հետո

17.07.2017 10:23 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Բեյոնսեն առաջին անգամ երևացել է ծննդաբերությունից հետո

Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն, ով մեկ ամիս առաջ երկվորյակներ է ծնել, առաջին անգամ երևացել է հավաքույթի ժամանակ: Այդ մասին տեղեկությունը հրապարակել է TMZ կայքը:

Երգչուհին իր ամուսնու՝ ռեփ կատարող Ջեյ Զիի հետ այցելել է Լոս Անջելեսում գտնվող Mack Sennet Studios, որտեղ նրանք ներկա են գտնվել ռեփ կատարող Վիք Մենսի երգաշարի շնորհանդեսին:

Պապարացիները հաջողացրել են լուսանկարել զույգին, երբ նրանք լքում էին միջոցառումը: Իսկ լուսանկարներից մեկը բեյոնսեն ինքն է հրապարակել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА