ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իսկ ի՞նչ էական է դա» ՀՀ նախագահը՝ 2018թ.-ին վարչապետ դառնալու մասին (Տեսանյութ)

17.07.2017 00:51 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իսկ ի՞նչ էական է դա» ՀՀ նախագահը՝ 2018թ.-ին վարչապետ դառնալու մասին (Տեսանյութ)

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ օրերս այցելել է հայ-ադրբեջանական սահմանագծի մարտական դիրքեր, Իջեւանում տեղակայված զորամաս, որտեղ մասնակցել է զորամասի նոր մշտական տեղակայման վայրի բացման արարողությանը, ինչպես նաև «Դիտակետ», «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը։ Այցի ընթացքում ՀՀ նախագահը նաեւ պատասխանել է «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի հարցերին: Հաղորդման վարող Սաթիկ Սեյրանյանը հայկական զինված ուժերի ներկայիս իրավիճակի, մարտունակության, սահմանագծում տիրող վիճակի եւ անվտանգության խնդիրների հետ կապված թեմաներից զատ, նախագահ Ս. Սարգսյանից հետաքրքրվեց, թե ցանկանում է արդյոք 2018-ից հետո դառնալ վարչապետ, ինչին ի պատասխան ՀՀ նախագահն ասաց. «Բազաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռեւս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա:  Էական չէ, մեր երկրում տեղի է ունեցել քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Եվ կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին եւ չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարեւորը սա է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА