ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թող բոլոր զինվորները վերադառնան տուն». պատգամավոր Գ. Պետրոսյանի որդին զորացրվել է

16.07.2017 14:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Թող բոլոր զինվորները վերադառնան տուն». պատգամավոր Գ. Պետրոսյանի որդին զորացրվել է

Մինչ տարբեր լրատվամիջոցներ շարունակում են ուսումնասիրել եւ մանրամասներ պարզել, թե որ պաշտոնյան ինչպես ու ինչ պատճառաբանությամբ է իր որդուն հեռու Фото Sarafyan Hrant.պահել բանակից, «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ շարունակում է հպարտանալ արցախյան մարտական դիրքերում ծառայած եւ այսօր զորացրված իր զինվոր որդիով: Ժամեր առաջ սոցցանցում նա հետեւյալ գրառումն է կատարել. «Որդիս հենց նոր վերադարձավ… Թող բոլոր զինվորները վերադառնան տուն ու սեղան նստեն ծնողների հետ…»:

Ի դեպ, նշենք, որ պատգամավորի որդին բանակում բավական աչքի է ընկել, միեւնույն ժամանակ, շտապենք ասել, որ օրինակելի ծառայությամբ, ինչի համար մի քանի շաբաթ առաջ պարգեւատրվել էր «Քաջարի մարտիկ» մեդալով:

Իսկ մեզ մնում է միանալ բազմաթիվ աչքալուսանքներին եւ մաղթել բոլոր զինվորներին բարի եւ անփորձանք վերադարձ դեպի տուն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА