ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դալիթան Ֆրանսիայից վերադարձել է «Միսս Տիեզերք 2017» տիտղոսով ու թագով

15.07.2017 23:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դալիթան Ֆրանսիայից վերադարձել է «Միսս Տիեզերք 2017» տիտղոսով ու թագով

Օրերս Ֆրանսիայից երգչուհի ԴԱԼԻԹԱՆ վերադարձել է Pierre Cardin աշխարհահռչակ բրենդի կազմակերպած գեղեցկության, նորաձեւության եւ տաղանդի հեղինակավոր մրցույթի «Միսս Տիեզերք 2017» տիտղոսով ու թագով: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց երգչուհու մայրը՝ ԻԶԱԲԵԼԼԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ:Фото Sarafyan Hrant.

Նշենք, որ մրցույթին մասնակցել են15 երկրից, որոնց թվում եղել են ներկայացուցիչներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից , Հնդկաստանից, Ղազախստանից, Իսրայելից, Թաթարստանից եւ Ադրբեջանից:

Ի դեպ, այս տարին առհասարակ բավական հաջողակ է Դալիթայի համար: Հիշեցնենք, որ դեռեւս մայիսին երգչուհին Մալթայում կայացած «Եվրոպայի գեղեցկուհի 2017» մրցույթից էր վերադարձել հաղթանակով: Ավելին՝ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Դալիթան պատրաստվում է մի նոր մրցույթի՝ Շվեյցարիայում կայանալիք «Star Voices»-ում ներկայացնելով Հայաստանը:

Այնպես որ, մեզ մնում է հաջողություն եւ նորանոր հաղթանակներ մաղթել Դալիթային:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА