ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

4-ամյա աղջիկը մահացել է, քանի որ մայրն ամեն գիշեր սքոտչով կապել է նրան

16.07.2017 20:09 ՔՐԵԱԿԱՆ
4-ամյա աղջիկը մահացել է, քանի որ մայրն ամեն գիշեր սքոտչով կապել է նրան

33-ամյա Քելլի Բալլինգերը երկու շաբաթ` ամեն գիշեր, կապել է իր դստերը` ընկերոջ հետ ժամանակ անցկացնելու համար: Եվ մի օր էլ` առավոտյան, փոքրիկը չի արթնացել:

Բալլինգերը եւ նրա ընկերն ամեն գիշեր երեխային կապել են սքոտչով` ծածկոցի վրայից, որպեսզի նա չկարողանա տեղաշարժվել: Իրավապահների ներկայացմամբ` երբեմն սքոտչը հասել է նաեւ աղջկա դեմքին, ինչի հետեւանքով նա չի կարողացել շնչել եւ շնչահեղձ է եղել:

Ոստիկանությունը պարզել է, որ սովորաբար երեխային խնամել է նրա տատիկը, բայց նրան տեւական ժամանակ արգեվլել էր տեսակցել թոռնուհուն: Տատիկը վստահեցրել է, որ փոքրիկը նախկինում եղել է կենսուրախ: Նրանից բացի Բալլինգերի ընտանիքում կա եւս երկու փոքրիկ, ովքեր հանձնվել են պետության հոգածությանը:

Life.ru-ի փոխանցմամբ` 4-ամյա աղջնակի մարմնի վրա իրավապահներն հայտնաբերել են նաեւ բազմաթիվ այլ վնասվածքներ:

Մորը եւ նրա սիրեկանին մեղադրանք է առաջադրվել երեխաների նկատմամաբ դաժան վերաբերմունքի եւ սպանության համար. նրանց սպառնում է ցմահ ազատազրկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА