ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

14.07.2017 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ


(ՏՄՊՊ-Ի ԿՈՂՄԻՑ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՇՈՒԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ` «ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԹԱՆԿԱՑՈՒՄ ՉԿԱ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սպառողների համահայկական կազմակերպությունից հայտնում են, որ, այո, շաքարավազի շուկայում թանկացում չկա, ուղղակի այն էն գլխից է շատ թանկ…
ԷԼ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԵՆ
(ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ԳԱԲՐԻԵԼ 
ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՅԼ ՀՅԴ-ԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի` եթե ՀՅԴ-ի գյոզալը չկարողացավ մարզպետ աշխատի, բա սովորական դաշնակն ի՞նչ կարա անի:ԷՍՕՐ ԳՈՐԾ ԵՍ ՏԱԼԻՍ, 
ՎԱՂԸ ՓՈՒՌԸ ԿՏԱՍ
(ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` 
ՀՀԿ-ԻՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՄԵՋ 
ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԿԸՀ-ից հայտնում են, որ ՀՅԴ-ն Ազգային ժողովի այս ընտրություններին «ընտրակաշառք»  չի բաժանել, այլ վերցրել է, այն էլ` գլխանց:

ՆՐԱՆՑ ՀՈՒՇԵՐՈՒՄ ՆԱ ԿԱՊՐԻ ՊԱՌԿԱԾ
Հոլիվուդի կինոստուդիան Վարդգես Գասպարիին հրավիրել է` մարմնավորելու մեռած բոմժի կերպարը:


ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ես քաղաքական գործիչ չեմ, կուսակցական չեմ ու չեմ էլ լինի, այլ սովորական շարքային իրավագետ եմ:

ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ 
ՈՒ ԲԱՐԴԻՆ
Ըստ քաղտեխնոլոգների` «Ժառանգության» միավորման կոչին ոչ մի քաղաքական ուժ չի միանում, որովհետեւ հասկանում են, որ քաղաքական դաշտում խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի վրա է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА