ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաքունցի գրասենյա՞կն է ֆինանսավորում ՊՊԾ գնդի «զավթիչների» պաշտպաններին

14.07.2017 20:15 ԹԵՄԱ ԻՐԱՎՈՒՆՔ
Սաքունցի գրասենյա՞կն է ֆինանսավորում ՊՊԾ գնդի «զավթիչների» պաշտպաններին

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` մշտապես հակահայկական գործունեությամբ աչքի ընկնող իրավապաշտպան Արթուր Սաքունցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է ֆինանսավորում նախորդ տարվա հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «զավթիչների» փաստաբաններին` իրենց կատարած աշխատանքի դիմաց, այլ ոչ թե ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների ընտանիքները: Այս մասին «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ հենց փաստաբաններից:
Մեզ հետ զրույցում ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից 8-ի, այդ թվում` Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների պաշտպանությունը ստանձնած փաստաբան ՄՈՒՇԵՂ ՇՈՒՇԱՆՅԱՆԸ վերոնշյալ տեղեկատվության մասին մասնավորապես նշեց. «Դա որեւէ մեկին չի վերաբերում, ու երբեւէ նման հարց չի առաջացել իմ ու Կյուրեղյանների ընտանիքի միջեւ: Այդ տեղեկությունները ստահոդ են, ու հնարավոր է` ուղղորդված եւ ինձ համար այս պահին շատ անհասկանալի նպատակ են հետապնդում»: Մեր ճշտող հարցին, թե արդյոք Մ. Շուշանյանն անվճար հիմունքներով է պաշտպանում Կյուրեղյաններին, փաստաբանը շեշտեց. «Դե հիմա անվճար, թե` վճարովի, դա որեւէ մեկին չի վերաբերում: Դա վերաբերում է բացառապես ինձ, իմ պաշտպանյալներին ու նրա ընտանիքի անդամներին»:

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործերը մեկ վարույթում քննելու միջնորդությունը մերժվեց

Զրուցեցինք նաեւ ՊՊԾ գունդը գրաված խմբի մի քանի անդամների պաշտպան ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ, որը մեր հարցադրմանը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ այդ փաստաբանները վճարվում են: Առնվազն` կարող եմ իմ եւ փաստաբան Երվանդ Վարոսյանի անունից ասել, որ մենք անվճար ենք աշխատում»:

Ի դեպ, փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցից, սակայն նրա հետ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА