ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.07.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի, մազութային սուլթանատում ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ աստիճանաբար ստանում է «աստծո» կարգավիճակ: Դրա օրինակն է Ադրբեջանի Մոբիլիզացիայի եւ զորակոչի հարցերով պետական ծառայության արդեն նախկին պետ, գեներալ Նովրուզալի Օրուջեւի հարցազրույցն է` տեղի ԶԼՄ-ներին, որի ժամանակ վերջինս անդրադարձել է իր պաշտոնանկությանը: «Ես ունեմ երեք երեխա եւ պատրաստ եմ ամեն մեկին մատաղ անել նախագահի ոտքերի տակ, որովհետեւ երկրի ղեկավարն է ինձ տվել այդ բարձր կոչումը եւ պաշտոնը»,- ահա այդպես բարբաջեց սույն կամավոր ստրուկը: Դե ինչ, դա զարմանալիորեն հիշեցնում է Հին կտակարանի այն սյուժեն, որ Աբրահամը պատրաստվում է Աստծուն զոհաբերել իր որդուն` Իսահակին: Դե, եթե Կովկասի թուրքերը պատրաստ են սեփական երեխաներին մորթել Ալիեւի ոտքերի տակ, էլ ինչո՞ւ էին կեղծավոր աղմուկ բարձրացրել երկու տարեկան Զահրայի առնչությամբ:
Իսկ այժմ Ադրբեջանի այլասերվածներից անցնենք մեր տեղականներին: Այժմ նրանք վայնասուն են բարձրացրել, թե ինչու 12+ նշումով ԼԳԲՏ քարոզող երկու ֆիլմ հանվեցին ցուցադրությունից: Բայց թող զարմանալի չթվա, պարզվում է` դա նաեւ լրիվ ապօրինի էր: Ըստ Փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ. «Երեխայի իրավունքների մասին» օրենքը երեխա է համարում 18 տարին չլրացած ցանկացած անձի: Նույն օրենքով հստակ սահմանված է, որ պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական եւ ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության եւ որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Ինչպես տեսնում ենք, օրենսդիրը շատ է կարեւորել երեխաների մեջ բարձր բարոյական հատկանիշներ ներդնելու սկզբունքը: Տվյալ դեպքում, կարծում եմ, այդ սկզբունքը կխախտվի, եթե երեխաներին թույլ տրվի մասնակից լինել ԼԳԲՏ անձանց սեռական կյանքը քարոզող «արժեքներին»: 
Մեզ հույժ զարմացրեց նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ` հայտարարելով. «Ես երբեք կուսակցական չեմ եղել եւ կարծում եմ` չեմ էլ լինի»: «Կուսակցական գործունեությունն արդեն անխուսափելիորեն ենթադրում է քաղաքական գործունեություն, իսկ ես առավելագույնս ուզում եմ զերծ մնալ քաղաքական գործունեությունից եւ մնալ մասնագիտական հարթության մեջ»,- ահա այդպես խոսեց մեծն իրավագետը: Զարմանալի է, էլ ինչի՞ համար է պատգամավորը, եթե պետք է քաղաքականությամբ չզբաղվի: Թե՞ Գեւորգ Կոստանյանը օրենսդիր մարմինը դրել է փորձաճագարի տեղ, ուր գա ինչ-որ բաներ փորձի, ստացվի` լավ է, չստացվի` ջհանդամին ստացվի:
Զարմանալի անկարգություններ էին մոլեգնում Գերմանիայի ՀԱՄԲՈՒՐԳ քաղաքում, ուր ցուցարարները բողոքում էին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի դեմ: Բարիկադներ են կառուցվել, բազում ավտոմեքենաներ են այրվել: «Մենք երբեք չենք զգացել ատելության ու բռնության նման մակարդակ»,- գերմանական Bild պարբերականին ասել է Համբուրգի ոստիկանության խոսնակը: Ոստիկանությունը բավականին կոշտ է գործում խռովարարների դեմ, արդեն 100 հոգուց ավել կալանավորվել է, բայց զարմանալին հետեւյալն է` նույն այդ գերմանական ոստիկանությունը միանգամից կուռկուռի ձագ է դառնում, հենց որ գործ է ունենում մահմեդական փախստականների սանձարձակության հետ: Դե ինչ, եթե գերմանացիները փաստորեն անձնատուր են լինում իսլամ ծայրահեղականությանը, ապա երեւի թե նրանց այլեւս ոչինչ չի կարող օգնել:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА