ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես պատրաստել դիետիկ «Ռաֆայելո» տնային պայմաններում

16.07.2017 15:48 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ինչպես պատրաստել դիետիկ «Ռաֆայելո» տնային պայմաններում

Lifehacker.ru-ն գրում է, որ տնային պայմաններում պատրաստված «Ռաֆայելոն» համային հատկություններով չի զիջում խանութներով վաճառվող քաղցրավենիքին, փոխարենը՝ մի քանի անգամ քիչ կալորիա է պարունակում։

Բաղադրիչներ

• 2 տուփ յուղարկված կաթնաշոռ
• 70 գրամ չոր թխվածքաբլիթ
• շաքար, շաքարի փոխարինիչ կամ մեղր՝ ըստ ցանկության
• 40 գրամ կոկոսի փոշի
• 40 գրամ նուշ՝ 30 հատ։

Պատրաստման եղանակը

• Կաթնաշոռը լցրեք խորը տարայի մեջ, ավելացրեք քաղցրացնող միջոց, խառնեք։
• Մանրացրեք թխվածքաբլիթները, խառնեք կաթնաշոռին։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել սև սալոր, ծիրանի չիր կամ արքայախնձոր։
• Ստացված խառնուրդից փոքր գնդիկներ պատրաստեք, նուշը դրեք դրանց մեջ։
• Գնդիկները թաթախեք կոկոսի փոշու մեջ։
• Պատրաստի գնդիկները սառնարանում թողեք մոտավորապես 40 րոպե։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА