ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել է «Մութ ժամանակների» առաջին թրեյլերը՝ անճանաչելի Գերի Օլդմանի մասնակցությամբ (տեսանյութ)

16.07.2017 14:33 ՄՇԱԿՈՒՅԹ
Հրապարակվել է «Մութ ժամանակների» առաջին թրեյլերը՝ անճանաչելի Գերի Օլդմանի մասնակցությամբ (տեսանյութ)

Universal Pictures UK ստուդիայի YouTube ալիքում հրապարակվել է «Մութ ժամանակներ» ֆիլմի առաջին թրեյլերը, որում կարելի է տեսնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերը խաղացող անճանաչելի Գարի Օլդմանին: 

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ֆիլմի ռեժիսորը Ջո Ռայթն է: Գարի Օլդմանից բացի ֆիլմում նկարահանվել են Լիլի Ջեյմսը, Սթիվեն Դիլեյնը և Քրիստին Սքոթ Թոմասը: 

Նշվում է, որ ֆիլմը նվիրված է Մեծ Բրիտանիայի համար ճգնաժամային ամիսներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: 

Սյուժեի համաձայն՝ Չերչիլը պետք է դիմանա իր կյանքի ամենածանր ժամին, միավորի երկիրը և փորձի փոփոխել համաշխարհային պատմության ընթացքը: 

Հայտնի է, որ ֆիլմն էկրաններ դուրս կգա 2018 թվականի հունվարին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА