ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հուլիսի 13-ի աստղագուշակ

13.07.2017 13:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Հուլիսի 13-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերի համար ոգևորության գլխավոր աղբյուրը դառնում են զգացմունքները: Ներքին շարժառիթը կարող է արտաքինից կարևոր լինել, որոշել ուշադրության ուղղությունը և գործելաոճը: Բացառված չէ, որ ձեզ սկսեն ղեկավարել անգիտակից ցանկությունները, խորը ազդակները: Այսօր աճում է նաև իրադրությունից, ընտանիքում կամ կոլեկտիվում տիրող հոգեբանական մթնոլորտից կախվածությունը: Ընթացիկ գործերը կարող են գաղտնիություն պահանջել:

Ցուլ

Ցուլերը կարող են ավելի երազկոտ և պակաս հետևողական դառնալ, խճճվել հակասական ցանկություններում: Ե՛վ ներկան, և՛ ապագան այսօր տարբերակներ ունեն: Եթե խճճվել եք, արժե հնարավոր սցենարները կրճատել մինչև մեկի կամ երկուսի, այլապես էներգիայի մեծ մասը կծախսեք երևակայության խաղի վրա: Անցանկալի են գնումները, գործարքները, կարևոր ընտրությունները: Արժե քննադատորեն մոտենալ ուրիշների խորհուրդներին:

Երկվորյակ

Այսօր Երկվորյակները մոտ են ինքնախաբեությանը: Հնարավոր է նպատակի տեսիլքի աղավաղում, իրավիճակի և դրանում ձեր տեղի իրական իմաստի անըմբռնում: Կարող է դժվար լինել հասկանալ ուրիշի շարժառիթները, գնահատել հնարավորությունները: Լավագույն պահը չէ կարևոր որոշումների, պաշտոնի անցնելու, ֆինանսական գործողությունների համար: Ավելի լավ է հրաժարվել հագուստ, աքսեսուարներ, կոսմետիկա և օծանելիք գնելուց:

Խեցգետին

Խեցգետիններն այսօր գործելու ազդակ կստանան: Չնայած անձնական ակտիվության համար լավ պոտենցիալին` կարող է գերակշռել պասիվ երազկոտ դիրքորոշումը: Կարող եք իդեալականացնել ձեզ հետաքրքրող օբյեկտին, հատկապես, եթե նա անհանասանելի է, գտնվում է ուրիշ երկրում, պատկանում է այլ շրջանակի: Բացառված չէ ծուլությունը, ձեր նկատմամբ հավատը կարող է փոխվել հրաշքի հավատով:

Առյուծ

Այսօր շատ Առյուծներ կախյալ կլինեն իրենց զգացմունքներից: Վարքագիծ կարող են թելադրել ինչպես հիմնավորված, այնպես էլ մտացածին վախերը: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ արժե իրականությունն առանձնացնել երևակայությունից, այլապես ուժերը կարող եք վատնել գոյություն չունեցող հակառակորդի հետ պայքարի վրա: Եթե ձեր գլխավոր խնդիրը դանդաղկոտությունը կամ անվստահությունն է, խորհուրդ է տրվում նույն գործընթացը կրկնել:

Կույս

Կույսերը ստիպված կլինեն հաղթահարել արդյունավետ համագործակցության ճանապարհին առկա խնդիրները, որոնք կարող են և՛ բացահայտ, և՛ քողարկված լինել: Աստղերը հուշում են, որ անտեսանելի արգելքն ավելի վտանգավոր է, և խորհուրդ չեն տալիս իրականությունը փոխել պատրանքով: Համատեղ գործողության անցնելուց կամ հեռավորությունը կրճատելուց առաջ արժե հասկանալ գործընկերոջ իրական շարժառիթները:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում ավելի մանրակրկիտ հետևել ծառայությունների մատուցման հետ կապված ոլորտին: Այսօր կարող եք սխալ թույլ տալ և՛ դուք, և՛ ուրիշները: Հնարավոր են խնդիրներ ցրվածության պատճառով: Բացառված չեն նաև չիմացության պատճառով թյուրիմացությունները, օրինակ` հյուրընկալվելիս, այլ երկրում: Անփութությունը կարող է անդրադառնալ առողջական վիճակի վրա: Նշանակություն ունի գործիքակազմի ճիշտ ընտրությունը:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում կորցնել զգոնությունը, ամբողջությամբ հույսը դնել հոտառության կամ ծանոթ սցենարի վրա: Այսօր ձեր ինտուիցիան հիանալի է աշխատաում, սակայն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այն էլ կարող է դավաճանել: Օրը նպաստում է սխալներին և թյուրիմացություններին, հող է նախապատրաստում սիրային և այլ մոլորությունների համար: Մեծանում է վտանգն արհամարհելու, ծուղակը չնկատելու ռիսկը:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են բախվել գայթակղության, տարօրինակության, հարաբերություններում կենտրոնացման շեղման հետ: Հնարավոր են թյուրիմացություններ միջնորդության ժամանակ: Տեսողական խաբկանք կամ գայթակղություն հնարավոր է գեղեցիկ սեռի ներկայացուցչի կողմից կամ նրա մասնակցությամբ: Պատրանքային իրականության ստեղծմանը կարող են մասնակցել ամենամտերիմ մարդիկ:

Այծեղջյուր

Օրվա իրավիճակներում կողմնորոշվելու համար Այծեղջյուրները ստիպված կլինեն զգոնություն դրսևորել և մի շարք անուղղակի գործոններ հաշվի առնել: Հակառակ դեպքում` հրապուրիչ և պոտենցիալ հաջող նախաձեռնությունը կարող է մի շարք անցանկալի կողմնակի արդյունքներ տալ: Օրվա ընթացքում հնարավոր են թյուրիմացություններ սիրային և գործընկերային հարաբերություններում, ճանապարհին, աշխատանքային շփումներում:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նրբերանգներին, քանզի այսօր հենց դրանցում կարող է լինել իսկությունը: Չարժե անուշադրության մատնել ձեր համակրած մարդու, մտերիմների, աշխատակիցների ակնարկները: Օրը նախադրյալներ է ստեղծում ռոմանտիկ պատրանքների համար, կարող է դրդել ֆինանսական սխալի: Ծնողներին խորհուրդ է տրվում ներողամիտ վերաբերվել երեխաների սխալներին:

Ձկներ

Ձկներին աստղերն ակնարկում են, որ օրվա հիմնական նպատակը պատրանքների և կեղծ հարմարավետության դեմ պայքարն է: Այսօր ավելի լավ է աչք չփակել ճշմարտության վրա: Չարժե գործել, քանի դեռ չի գտնվել անհրաժեշտ հավասարակշռությունը: Մոլորությունները կարող են վախերի և պարտվողական տրամադրությունների տեսք ստանալ, սակայն բացառված չեն նաև հակառակ տարբերակները` կապված անհոգության, ինքնախաբեության հետ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА