ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՐՈՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

12.07.2017 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՐՈՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ


(ԱԳ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ` 
ՄԻԱՆԳԱՄԻՑ 3 ԵՐԿՐՈՒՄ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ խելոք ԱԳ նախկին նախարարը միանգամից երեք երկրում ա արաղ խմում…ՀԱԿԱԴԱՐՁ ԷՖԵԿՏ
(ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ` ԵՄ-Ն ԿՕԳՆԻ 
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ 
ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտնում է, որ կանանց նկատմամբ բռնությունների թեմայով զրուցելով Նաիրա Զոհրաբյանի հետ, եկել է այն եզրակացության, որ Հայաստանում ավելի շուտ տղամարդիկ պիտի պաշտպանվեն կանաց կողմից բռնություններից:


ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ 
ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ 
330 ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ ՍՐԲԱԴԱՍԵԼՈՒ 
ԱՌԱՋԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դատախազների սրբացման գործընթաց եմ ձեռնարկել, բայց դուք սաղին հիշիք, ինձի չհիշիք…ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԻՐԵՆ ՈՒՂՂՎԱԾ  «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՔՍ ԿԱ՞, ԹԵ՞ ՉԷ» 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Տո՛ դուք կթողնե՞ք, որ Հայաստանում սեքս լինի, որտեղ նման բան եք տեսնում` քիթներդ խոթում եք ու վերածում բռնաբարության:

ՎԻԴԱԼ ՍԱՍՈՒՆ
(ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ` «ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՆՔԸ 
ՎԱՐՉԱՊԵՏ ԱՇԽԱՏԵՐ» 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Ելք» դաշինքից հայտնում են, Սասուն Միքայելյանը այդպես է ասել, քանի որ հիշել է, որ Սերժ Սարգսյանը նրա մարտական ընկերն է:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` 
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Բա որ ասում էի գիրք կարդալը շառ ա...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА