ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հուլիսի 12-ի աստղագուշակ

12.07.2017 12:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Հուլիսի 12-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերն իրավունք ունեն այս օրն անցկացնել ազատ ռեժիմում: Հետաքրքրությունների ուղղությունը և ռազմավարությունը կարող է հուշել իրադարձությունների պատահական շրջադարձը: Բացառված չէ, որ առաջին տեղում հայտնվեն կոլեկտիվ ծրագրերը և կարիքները, կամ խմբի պաշարներն օգտագործեք սեփական հարցերը լուծելու համար: Պարտադիր միջոցառումներն ավելի լավ է առավոտյան անցկացնել: Օրվա վերջում հնարավոր է ակտիվության և շփվողականության նվազում:

Ցուլ

Օրվա սկզբում Ցուլերին խորհուրդ չի տրվում դեպքերից առաջ չընկնել. չնայած բոլոր ջանքերին և հաշվարկներին՝ բացառված չէ անակնկալը: Իրադարձություններին հանգիստ հետևելն ավելի տեղին կլինի, քան վազվզոցը և ակտիվ վերահսկողությունը: Հնարավոր է ճակատագիրն ինչ-որ բան որոշի ձեր փոխարեն: Մինչ երեկո կարող է պահպանվել կանոններին հետևելու, կարգապահություն դրսևորելու, կարգավիճակին համապատասխանելու անհրաժեշտությունը:

Երկվորյակ

Երկվորյակներն իրավիճակի կայունության և կանխատեսելիության հույս կարող են ունենալ առավոտը և ցերեկը, բայց ոչ երեկոյան: Օրվա առաջին կեսին երաշխավորված է կոպիտ սխալներից ապահովագրությունը, հնարավոր է ընկերների աջակցություն, չեն դավաճանի նաև հանգամանքները: Օրվա վերջում կարող է ուրվագծվել հակառակ միտումը, երբ ցանկացած չմտածված քայլ տանում է երկակի հետևանքների: Թակարդից խուսափելու համար պետք չէ շտապել:

Խեցգետին

Մինչ երեկո աստղերը Խեցգետիններին խորհուրդ են տալիս պահպանել զսպվածություն և հանգստություն, ցուցաբերել ընկերասիրություն և չեզոքություն: Չարժե անավարտ թողնել կարևոր գործերը, հատկապես, եթե բծախնդրությունից, օրինապահությունից է կապված ձեր բարեկեցությունը և անվտանգությունը: Օրվա վերջում սպասվում է էներգիայի ներհոսք, որը կարող է արտահայտվել գործելու ցանկությամբ: Արժե ստուգել ձեր դիրքերի թույլ կողմերը:

Առյուծ

Առավոտյան և ցերեկն Առյուծները կարող են հույս ունենալ հարաբերությունների թափանցիկության և իրավիճակի ընդհանուր կառավարելիության: Չարժե դանդաղել պայմանավորվածությունների հաստատման, համատեղ արդյունքների ամփոփման, ձեր և ուրիշների իրավունքների, պարտականությունների, լիազորությունների, երաշխիքների հստակեցման հարցում: Անցանկալի է զրոյից սկսել համագործակցություն, բանակցությունների շրջան:

Կույս

Կույսերին այսօր խորհուրդ է տրվում շեշտը դնել առօրյա գործերի վրա: Նույնիսկ եթե փորձարկում անցկացնեք, ստիպված կլինեք պահպանել կանոնների և ստանդարտների համակարգը: Լավ կարգավորված առօրյա գործունեությունը հուսալիորեն կպաշտպանի քաոսից և անկանխատեսելիությունից: Հիվանդությունից խուսափելուն կօգնի ռեժիմի և բժշկական խորհուրդների պահպանումը: Երեկոյան արժե ուշադիր լինել գործընկներների և հակառակորդների վարքին:

Կշեռք

Օրվա հիմնական մասը Կշեռքները կացնկացնեն կանխատեսելի ռեժիմում: Հնարավոր է անակնկալ գործընկերոջ կողմից, սակայն, ամենայն հավանականությամբ, դա ձեզ համար անսպասելի չի լինի: Մինչ երեկո կարելի է հանգիստ զբաղվել սիրելի և ծանոթ գործով, շփվել ընկերների, երեխաների, համախոհների հետ: Հոգնածության պարագայում՝ լավ պահ է ուժերը վերականգնելու համար: Երեկոն ձեր առջև կարող է նոր առաջադրանք դնել:

Կարիճ

Կարիճներին իրադարձությունների նոր շրջադարձ է սպասվում երեկոյան: Ցերեկն իրավիճակը ձեզ կարող է փակուղային թվալ, հատկապես, եթե ոչնչով զբաղված չեք: Նվաճումների հույս ունենալ այդ ժամանակ դժվար է, սակայն անգործությունն էլ ցանկալի չէ: Լավ է կարգ հաստատել տանը, աշխատավայրում: Օրվա վերջում գործելու համար հիանալի դաշտ կբացվի: Ստեղծագործական, սիրային, գործնական ազդակը ձեզ հավատ, էներգիա և ազարտ կպարգևի:

Աղեղնավոր

Օրվա սկզբում Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում ձգտել փոփոխությունների, ավելի լավ է մնալ նախկին ալիքի վրա և հնարավոր ամեն ինչ քաղել ստեղծված հանգամանքներից: Գործերի ընթացքն այդ ժամանակ կտրվի ձեր վերահսկողությանը, իսկ միտքն այն մասին, որ արել եք անհրաժեշտ ամենը, կավելացնի ձեր ինքնավստահությունը: Իրադարձությունները շտապեցնել և ժամանակից շուտ նոր գործերի անցնել խորհուրդ չի տրվում:

Այծեղջյուր

Ցերեկն Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հետևել ուրվագծված ծրագրին, հաջողության գրավականը կլինի հանգստությունը և հետևողականությունը: Անելով անհրաժեշտը՝ արժե մինչ երեկո խուսափել հետագա ինքնաբուխ գործողություններից: Անցանկալի են ավելորդ ծախսերը, չի խանգարի սննդի մեջ չափավորությունը, կարելի է ժամանակավորապես կրճատել կապերը, գործերում դադար վերցնել:

Ջրհոս

Ջրհոսներին կհաջողվի մինչ երեկո պահպանել ներքին և արտաքին հավասարակշռությունը: Ռացիոնալիզմը և փորձը թույլ չեն տա անցնել թույլատրելիի սահմանը, կօգնեն զերծ մնալ անպետք մաքսիմալիզմից, ժամանակին դուրս գալ խաղից, դադարեցնել իրեն սպառած երկխոսությունը: Հանգամանքների բարենպաստ ընթացքը կապահովի ձեր լավ տրամադրությունը և ինքնազգացողությունը: Կայունությունը կարող է հանգեցնել ծուլության:

Ձկներ

Առավոտը շատ Ձկների համար հանգիստ և նույնիսկ ձանձրալի կլինի, ինչը չի կարելի ասել երեկոյան շրջանի մասին: Օրվա վերջում կարող է ուժգնանալ ձեր երևակայությունը, ինչ-որ քմահաճույք, նոր շարժառիթ ի հայտ գալ: Եթե ձեզ ինչ-որ բան զսպում էր, օրվա վերջում խոչընդոտները կարող են վերանալ կամ պակաս լուրջ թվալ, քան իրականում կան: Ցանկությունները կարող են ուժեղ, սակայն, ինչպես հաճախ է ձեզ հետ պատահում, հակասական լինել: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА