ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.07.2017 20:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Հանրությունը, բնականաբար, գոհունակությամբ ընդունեց այն հանգամանքը, որ պղծություն քարոզող ֆիլմերը հանվել են «Ոսկե ծիրանից»: Սակայն զարմանալիորեն մեջ է ընկել ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ` դա որակելով գրաքննություն եւ պնդելով, թե Ռուբեն Գեւորգյանցի հիշատակը հարգելու լավագույն ձեւը կլիներ այդ պիղծ ֆիլմերը ցույց տալը. «Մենք խորապես մտահոգված ենք Կինեմատոգրաֆիստների միության կողմից գրաքննությամբ եւ դրան հաջորդած` մի ամբողջ ծրագիր չեղարկելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի որոշմամբ: Ատոմը գրեթե տասը տարի եղել է փառատոնի նախագահ, եւ անհանգստացնող է հանգամանքը, որ փառատոնը, որը մենք հպարտորեն ներկայացնում էինք միջազգային կինոհամայնքում ֆիլմերի եւ ռեժիսորների անունից, որոնք խոսում էին մարդու իրավունքների ոլորտի հրատապ հարցերի մասին, կարող է ճնշման ենթարկվել, հատկապես այն պարագայում, երբ նման գաղափարները քննարկման ու լուսաբանման կարիք ունեն: Անշուշտ, հայ նշանավոր ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի հիշատակը լավագույնս կարելի էր ոգեկոչել` հայկական ձայների նոր ֆիլմերի ցուցադրությունն ու տարածումն ապահովելով: Մենք երբեք չենք լսել, որ նոր ֆիլմերի ծրագիրը չեղյալ հայտարարվի` կինոռեժիսորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: Այս պնդումը, հետեւաբար, անհեթեթ է թվում: Մենք կոչ ենք անում Փառատոնին վերանայել տարօրինակ այս որոշումը: Մենք հորդորում ենք Փառատոնին ներկայացնել մտորումների դրդող այս ծրագիրը, որն արտացոլում է այսօր Հայաստանում եւ Սփյուռքում առկա ձայների իրական բազմազանությունը»: Սակայն այդ կանադուհուն պետք է հիշեցնենք` ըստ ամերիկյան հետազոտությունների` ՀՀ քաղաքացիների 98 տոկոսը բացասաբար է վերաբերվում ԼԳԲՏ կոչվող այլանդակությանը, ուստի տարօրինակ է հնչում դերասանուհու հորդորը` այդ մեծամասնությանը պարտադրել այդպիսի աղբ: 
Սակայն ֆիլմերի ոլորտից մի լուր, որը մեզ հաճելիորեն զարմացրեց: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ համացանցում կարելի է դիտել ռուսական եւ ուկրաինական կինոստուդիաների բոլոր ֆիլմերը: Եվ վերջապես լավ լուր մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ` ծրագրվում է թվայնացնել «Հայֆիլմի» ոսկե ֆոնդը, ուր շուրջ 400 ժապավեն կա: Նրա խոսքով` 400 ֆիլմերից դեռ թվայնացված է միայն 2/3-ը: «Սակայն թվայնացումը ամենաբարձր որակով չէ: Այն թվայնացրել է մասնավոր անձը: Մենք ցանկանում ենք այդ գործը մինչեւ վերջ հասցնել»,- հստակեցրեց փոխնախարարը: Դե ինչ, կեցցե այդ մասնավոր անձը, որ գործի երկու երրորդն արել է, եւ կեցցեն պետական այրերը, որ տեր են կանգնել ու որոշել են մեզ պարգեւել այդ հաճույքը` ցանկացած պահի դիտելու մեր հին, բարի ֆիլմերը:
Շատերը մեկնաբանել են «Մեծ քսանյակի» շրջանակներում Թրամփի եւ Պուտինի հանդիպումը: Ոմանք լավատեսական սպասումներ ունեն, մյուսները` ոչ մի էական սպասում, սակայն ամենազարմանալին այն է, որ անպոչ գդալի պես դա որոշեց մեկնաբանել ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎԸ. «Այս փաստը, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմից դրական է խոսել հանդիպման մասին, շատ լավ է: Թրամփը դատարկ մարդ չէ, նա անկանխատեսելի է: Եվ եթե նա այդպես է խոսում հանդիպման արդյունքների մասին, դա հիասքանչ է»: Նա նաեւ զարմանալիորեն ընկավ հիշողությունների գիրկը. «Ռոնալդ Ռեյգանի հետ առաջին հանդիպումից հետո պայմանավորվածություն էինք ձեռք բերել` միջուկային պատերազմն անընդունելի է, եւ այնտեղ չեն կարող լինել հաղթողներ: Սակայն հետո ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես մենք էինք ցանկացել, ինչպես ես էի պատկերացնում»: Զարմանալի է, որ այդ կերպարը, ում դատ է հասնում իր բազում ոճրագործությունների համար, դեռ խոսում է:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА