ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հուլիսի 11-ի աստղագուշակ

11.07.2017 13:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Հուլիսի 11-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերը կկարողանան օրը ոչ միայն հաճույքով, այլև օգուտով անցկացնել: Եթե գնահատում եք ձեր աշխատանքը և մեծ ծրագրեր եք կազմում, չարժե սեփական նվաճումների նկատմամբ անհոգություն դրսևորել, ավելի լավ է ամրապնդել ձեր հաջողությունները: Այսօր դժվար չէ ազդեցիկ դեմքի կողմից պաշտպանություն և հովանավորություն ստանալ, կարելի է հույս ունենալ ուսուցչի, օրենքի աջակցության: Հավասարաչափ արժեքավոր են թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական կապերը:

Ցուլ

Ցուլերին աստղերը հիշեցնում են, որ նպատակին հասնելու համար այսօր կարևոր է ոչ միայն շրջապատողների հետ լեզու գտնելու և զրուցակցին ձեր տեսակետը հասցնելու ունակությունը: Լիարժեք և ամուր հաջողության համար անհրաժեշտ են այնպիսի որակներ, ինչպիսիք են նպատակասլացությունը, պատասխանատվությունը, կարգապահությունը: Ցանկալի է հարգել ծառայողական և ընտանեկան հիերարխիկ համակարգը:

Երկվորյակ

Երկվորյակներն օրը լավատեսական ալիքի վրա կանցկացնեն, ինչը միանշանակ արդարացված է: Շատերին կուրախացնի հաճելի անակնկալը, նախօրեի իրադարձությունների բարենպաստ զարգացումը: Հաջողություն են խոստանում արտասահմանյան ընկերությունների հետ գործերը, ուղևորությունները և էքսկուրսիաները, գովազդային միջոցառումները: Հնարավորություն ունեք պարգևի արժանանալու: Կարող եք աջակցություն ստանալ գործընկերոջից:

Խեցգետին

Կրիտիկական իրավիճակում հայտնված Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս օրվա առաջադրանքներին համակարգված և առանց զգացմունքների մոտենալ: Բարդ գործը կպարզանա, եթե գտնեք բանալին, իմանաք գաղտնաբառը, փորձ կամ մասնագետի աջակցություն ունենաք: Բանկ կամ այլ կազմակերպություն այցելությունն ավելի հաջող կլինի, եթե հստակ պատկերացնեք հարցի էությունը, պահպանեք կանոնները, նորմերը և ստանդարտները:

Առյուծ

Օրն Առյուծներին թույլ է տալիս պահպանել հավասարակշռությունը նույնիսկ հանգամանքների անհաջող դասավորության դեպքում: Կարելի է ապավինել գործընկերների պարկեշտությանը, օրենքի աջակցությանը: Շրջանակներից դուրս չգալուն և ձեր հետաքրքրությունների պաշտպանությանը կարող է օգնել երկխոսության փորձված սցենարը: Անվտանգ կլինեն պաշտոնական շփումները, վկաների ներկայությամբ զրույցը:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս համակարգել օգտակար գիտելիքները, կարգ հաստատել աշխատավայրում, ծառայողական գործերում և շփումներում: Պարզությունը և համակարգվածությունն ավելորդ չեն լինի նաև հիվանդությունների բուժման և պրոֆիլակտիկայի, ընտանի կենդանիների խնամքի, ֆինանսների, անշարժ գույքի, ընկերների և գործընկերների հետ հարաբերությունների հետ կապված հարցերում:

Կշեռք

Կշեռքները կարող են հաջողության և ճանաչման հույս ունենալ: Հաջողությունն ավելի հավանական է ազատ գործունեության, սիրելի զբաղմունքի, ստեղծագործության, անձնական  կյանքի հետ կապված ոլորտներում: Եթե ուղղություններից մեկում անհաջողության եք մատնվել կամ ձեր պոտենցիալը չի գնահատվել, աստղերը կօգնեն փոխհատուցում ստանալ այլ ոլորտում համոզիչ հաղթանակի հաշվին:

Կարիճ

Կարիճներին աստղերն իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու կոչ են անում: Հոգ չէ, եթե դրանից փոքր-ինչ տուժի ձեր անձնական հարմարավետությունը կամ խոցվի ինքնասիրությունը. եթե փորձեք գտնել այս կամ այն գրգռիչ գործոնի արմատները, պատկերացում կկազմեք այն վերացնելու մասին: Կարևոր է անկախություն պահպանել սեփական զգացմունքներից և ուրիշների կանխակալ կարծիքներից: Կարող է ընտանեկան և ընկերական հարաբերությունների պարզում պահանջվել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս առավելագույնս օգտագործել շփման համար հնարավորությունները: Օրվա ընկերական մթնոլորտը կօգնի հոգեկան հավասարակշռություն պահպանել, հավատալ ավելի լավին: Օրինապահությունը չի խանգարի օբյեկտիվությանը: Օրը լավ է նպատակային այցերի համար: Եթե ինքնավստահ չեք և հաջողության կարիք եք զգում, արժե գործել օրվա առաջին կեսին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին կարող են պետք գալ ծրագրավորման, վերլուծական, տնտեսական գիտելիքներ: Օրը թույլ է տալիս օգտվել ստուգված ընկերությունների ծառայություններից, միջոցներ ներդնել հուսալի նախագծերում, որակյալ գնումներ կատարել: Արդյունավետ կլինեն ծրագրված գնումները, այդ թվում՝ խոշոր և ոչ ստանդարտ: Բյուջեի ծրագրման մեջ էական դեր կխաղա կարգավիճակը և հեղինակությունը:

Ջրհոս

Ջրհոսներին օրն առաջարկում է ավելի հուսալի դարձնել ցանկացած համագործակցություն: Չարժե հետաձգել ստուգված մարդկանց, խմբերի, ատյանների հետ շփումը, հատկապես, եթե նախաձեռնություն դրսևորելու հնարավորություն կա: Նախօրեին սկսած կարևոր երկխոսությունն ավելի լավ է շարունակել առավոտից. օրվա առաջին կեսին ձեր կողմից կլինեն ոչ միայն օբյեկտիվ, այլև պատահական գործոնները:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս հաշվի նստել իրադրության, օրինակ՝ ընկերների կարծիքի, կոլեկտիվ որոշման, ակտուալ հասարակական միտման, պաշտոնական ժամանակացույցի, օրենքի, կորպորատիվ էթիկայի հետ: Ամենահարմար օրը չէ անհատական նախաձեռնությունների կամ անձնական իդեալների գովազդի համար: Ավելի լավ է իրավիճակն ընդունել այնպիսին, ինչպես կա, և ակտիվ գործողությունների համար ավելի հաջող պահի սպասել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА