ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ

07.07.2017 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ


(ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՉԱՐԼԶ ԴԱՐՎԻՆԻ ԷՎՈԼՈՒՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼՈՒ ԴԵՄ ԹՈՒՐՔ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ մարդաբանների` թուրք ուսուցիչները բողոքում են Դարվինի ուսմունքը կրթության համակարգից հանելու դեմ, քանի որ միայն այդ ուսմունքն է հաստատում, որ թուրքերը առաջացել են կապիկից, այլ ոչ թե ադրբեջանցիների պես` ոչխարից:
ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ ՀՆԱԶԱՆԴ
(ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԱԺ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ ՀՅԴ-Ի` ՍԵՎԱՆԱ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆԸ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ, 
ԻՍԿ ԵՐԵՔՇԱԲԹԻ` 180 ԱՍՏԻՃԱՆՈՎ ԻՐԵՆՑ 
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿՈՂՄ 
ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՀՅԴ-ական բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, չնայած ինքն էլ էր դեմ Սեւանից ջրի բացթողմանը, այնուամենայնիվ, ավանդույթի ուժով դեմ ըլլալով` կողմ են քվեարկել:

ԽԹԱՆԵՆՔ ՏՈՒՐԻԶՄԸ
(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՒՐԻԶՄԻ ԹԱՆԿ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայաստանի տուրիստական գործակալությունից հայտնում են, որ եթե ձեր ընտանեկան բյուջեն չի բավարարում հանգստանալ Հայաստանի Շորժայում, ապա կարող եք մեկնել արաբական Շարժա…ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Ես նստել եմ Հեյդար Ալիեւի օրոք,
Ես նստել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք,
Ես նստել եմ Ռոբերտ Սեդրակիչի օրոք,
Ես նստած եմ Սերժ Ազատիչի օրոք…

ՄԵՐ ԴՐՈՒԹՅՈՒՆՆ 
ՈՒ ՍԱՀՄԱՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ սահմանադրագետների` ՀՀ-ում սահմանադրության` պետության ատրիբուտ լինելը ուղիղ համեմատականով կապված է սահմանի դրության հետ:

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա
(«ԱՐՍԵՆ ԱՐՇԱԿՅԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ 
ՎԱՐՈՐԴ Է ԱՇԽԱՏՈՒՄ» ԼՈՒՐԵՐԻ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ոստիկանության` հայաստանցի ոստիկանապետը ԱՄՆ-ում կարող է վարորդ աշխատել, բայց հակառակը` ոչ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА