ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

05.07.2017 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ


(ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԻ` «ՈՐԴԻՍ ԵՐԲ ԱԶԱՏՎԵՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ, 
ԵՍ ՊԱՇՏՈՆՅԱ ՉԵՄ ԵՂԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտնում է, որ» այո՛, ծովից ծով Հայաստանը վերականգնելու ճանապարհին որդուն ալերգիայից քորվելու կապակցությամբ բանակից ազատած Լոքյանը այդ ժամանակ պաշտոնյա չի եղել, այլ բեսամթ փողատեր ա եղել:
5 - 2 = 5
(«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ»-Ի ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 5 ԱՆԴԱՄՆԵՐԻՑ 2-Ի ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ինչքան էլ «Երկիր ծիրանին» փորձում է հինգից հանել երկուս, տակը էլի հինգ է մնում:

ԱԼԵՐԳԻԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻՑ Ա
Կառավարությունից հայտնում են, որ Դավիթ Լոքյանի որդին մենակ բանակում ծառայելուց ալերգիա ունի, բարձր պաշտոններից չունի, ընդհակառակը:

ԱՄԱՌԱՅԻՆ ՊԱՐԱԴՈՔՍ, ԿԱՄ +41
Այս եղանակին իրեն լավ է զգում միայն Հայաստանի տնտեսությունը, քանի որ այն միշտ ստվերում է:ԽԵԼՔԻՆ ԱՇԵՑԵՔ
(«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿՈՉԻՆ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ` «ՀԻՄԱ ՄԻԱՎՈՐՎԵՆՔ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ) 
Ծառուկյան դաշինքից հայտնում են, որ էնքան էլ խելքները հացի հետ չեն կերել, որ  Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միանան:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՇԱՔԱՐԱՎԱԶԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՄՈՏ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄՈՎ ԹԱՆԿ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թանկ շաքարավազով պատրաստված բարձրորակ մուրաբաներ քեռիս շատ է սիրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА