ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անկարայում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում իշխանությունների դեմ (տեսանյութ)

19.06.2017 19:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անկարայում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում իշխանությունների դեմ (տեսանյութ)

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում ի պաշտպանություն կալանավորված ուսուցիչներ Նուրիյե Սեմիհի և Սեմիհ Օզաքչայի, այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում կայացված որոշման հետևանքով իրենց աշխատանքից զրկված ուսուցիչները ավելի քան 100 օր շարունակում են հացադուլը՝ անտեսելով բժիշկների՝ մահվան սպառնալիքի մասին զգուշացումները: Մոտ մեկ ամիս առաջ նրանք ձերբակալվել ու անորինաբար կալանավորվել են:

Նրանց աջակիցները դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ՝ «Ոստիկանություն կորիր, այս փողոցները մերն են», «Ազատություն Նուրիյեյին և Սեմիհին» կոչերով:

Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել ընդդիմադիրների բողոքի ակցիան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА