ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոյեմբերին պարզ կլինի աշխարհի չեմպիոն Սաֆարյանը կշարունակի կարիերան, թե՝ ոչ

19.06.2017 19:15 ՍՊՈՐՏ
Նոյեմբերին պարզ կլինի աշխարհի չեմպիոն Սաֆարյանը կշարունակի կարիերան, թե՝ ոչ

2013 թ. աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն 65 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: Նա նշեց, որ մի քանի ամիս անց պարզ կլինի՝ արդյոք նա կշարունակի մարզական կարիերան, թե՝ ոչ:

«Սաֆարյանը 2 ամսից ավելի է, ինչ վերսկսել է մարզումները: Վերջնական որոշված չէ՝ կշարունակի կարիերան, թե՝ ոչ: Ժամանակը ցույց կտա, նրան պետք է լիովին մտնել մարզումայի պրոցեսի մեջ: Ամենաուշը նոյեմբերին պարզ կլինի՝ կշարունակի, թե կավարտի կարիերան»,- ասաց Բաղդադյանը:

Ռիո 2016-ից հետո Սաֆարյանը մրցաշարերի չի մասնակցել: Ռիոյում նրա գործերն այնքան էլ լավ չէին դասավորվել: Նա պարտվել էր իր առաջին իսկ գոտեմարտում՝ 1/8 եզրափակչում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА