ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արտ Ֆեստ» փառատոնի ժյուրին ընտրել է յուրահատուկ աշխատանքները

19.06.2017 17:49 ՄՇԱԿՈՒՅԹ
«Արտ Ֆեստ» փառատոնի ժյուրին ընտրել է յուրահատուկ աշխատանքները

2013 թվականից սկսած Հայաստանում անցկացվում է «Արտ Ֆեստ» ամենամյա երիտասարդական բաց փառատոնը, որի շրջանակներում տասնյակ ստեղծագործողներ` արվեստի գրեթե բոլոր բնագավառներից, հանրությանն են ներկայացնում իրենց աշխատանքները: Օրերս փառատոնի շրջանակներում Հայաստանի նկարիչների միությունում բացվեց կերպարվեստի եւ դեկորատիվ- կիրառական արվեստի ցուցահանդես, որտեղ փառատոնի երիտասարդ մասնակիցները ներկայացրել էին գեղանկարներ, գրաֆիկա, լուսանկարներ, քանդակ, գոբելեն եւ այլն: Փառատոնի ժյուրին ներկայացված գործերից ընտրել էր մոտ 104 աշխատանքներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին փառատոնի կազմակերպիչները, մասնակիցները, ժյուրիի անդամները, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ Շվեդիայից հատուկ փառատոնի համար Հայաստան ժամանած հայ գեղանկարչուհի Անահիտ Քեշիշյանը:
Ժյուրիի անդամ, լուսանկարիչ ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱՅԻ խոսքով` ցուցահանդեսի ներկայացված են յուրահատուկ աշխատանքներ: Ըստ նրա, ընտրությունը դժվար են կատարել, քանի որ տարեցտարի փառատոնին ներկայացվում են հետաքրքիր աշխատանքներ. «Մի քանի աշխատանքներ կան, որոնք ինձ համար առանձնացրել եմ, բայց այս պահին չեմ կարող դրանց մասին բարձրաձայնել»,-նշեց Ս. Սեւադան:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս փառատոնին մասնակցում են բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողներ, նրանցից շատերն արդեն երկրորդ տարին են ներկայանում փառատոնի միջոցով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА