ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող. վիճակը ծայրահեղ ծանր է

19.06.2017 17:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող. վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր Ստեփանակերտից Երևան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ևս մեկ զինծառայող, ով հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում է ստացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

1997թ. ծնված Յուրի Զաքարյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

«Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված: Նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազոտություն է իրականացվել, այս պահին վիրահատության անհրաժեշտություն չկա»,- նշել է Գայանե Հովհաննիսյանը:

Դիտարկմանը` զինծառայողի կյանքին վտա՞նգ է սպառնում, վերակենդանացման բաժանմունքի պետը դրական պատասխան է տվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА