ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անիմաստ է Զարուհի Փոստանջյանին անդրադառնալը. «Ելք»-ի անդամ

19.06.2017 18:51 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անիմաստ է Զարուհի Փոստանջյանին անդրադառնալը. «Ելք»-ի անդամ

«Ելք» դաշինքի անդամներ Գեւորգ Գորգիսյանի, Էդմոն Մարուքյանի հայտարարությունները վրդովեցրել են ՊՊԾ գունդը գրաված անդամների` «Հիմնադիր խորհրդարանի»-ի համակիրներին: Ընդվզողները հիշեցնում էին, որ «Ելք» դաշինքի անդամները` Գեւորգ Գորգիսյանը, Նիկոլ Փաշինյանն անուղղակի աջակցում էին «Հիմնադիր խորհրդարանի»-ի անդամներին, իսկ այժմ այլ հայտարարություն են անում: Որպես վկայություն` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կայքը` Sut.am-ն անգամ նախորդ տարի հուլիսի 25-ի Գեւորգ Գորգիսյանի հայտարարությունն  էին մեջբերել: «Ելք» դաշինքի անդամներիկ խոսքերը վրդովեցրել է անգամ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, որը  «Ելք»-ի անդամին անվանել է հրեշների փաստաբան: «Իրավունք»-ը «Ելք» դաշինքի խմբակցությանն քարտուղար  Գեւորգ Գորգիսյանից պարզեց` ինչպե՞ս է արձագանքում Փոստանջյանի այն հայտարարությանը, թե դաշինքն ընդդիմության անվան տակ ծառայություններ է  մատուցում իշխանությանը: «Ես վաղուց հրաժարվել եմ  մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի հայտարարություններն ու չեմ էլ մեկնաբանելու»,- ասաց խմբակցության քարտուղարը:

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի  գրավմանն ու Sut.am-ի  հոդվածին,Գ. Գեւորգիսյանն ասաց, որ այդ թեմայով ամեն ինչ ասել է, ավելացնելու ոչինչ չունի: «Հակասություններ չկան իմ այս եւ նախորդ հայտարարությունների միջեւ: Դա ուղղակի մանիպուլյացիա է Sut.am-ի կողմից»,- ասաց Գորգիսյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА