ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալիեւի խորհրդականը սպառնում է Հայաստանին ու Արցախին պատերազմով

19.06.2017 17:19 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ալիեւի խորհրդականը սպառնում է Հայաստանին ու Արցախին պատերազմով

Ադրբեջանը երբեւէ չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական Ալի Հասանովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու:

«Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է եւ այն հասցվել է համանախագահներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ-ին եւ Եվրոպայի խորհրդին: Իսկ դիրքորոշումը հետեւյալն է: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի՝ փախստականներն ու տեղահանված անձիք պետք է վերադառնան իրենց տները», - ասել է նա:

Հունիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին, Իգոր Պոպովին, Ռիչարդ Հոգլանգին եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Մինչ այդ միջնորդներն այցելել էին Հայաստան եւ Արցախ: Այդ ընթացքում կտրուկ լարվել էր իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, ու ադրբեջանական զինուժի հրադադարի խախտման հետեւանքով զոհվել են Արցախի ՊԲ-ի չորս զինծառայող:

Հասանովի խոսքով, որքան էլ կողմերը խոսեն փոխզիջումների ու տարբեր շահերի մասին, «հիմնական սկզբունքը մնում է տարածքային ամբողջականությունը»: «Մենք երբեւի չենք հրաժարվի այդ սկզբունքից: Նախագահ Ալիեւը բազմիցս ասել է, որ Ադրբեջանը չի զիջի որեւէ մեկին ոչ մի թիզ հող: Միեւնույն ժամանակ մենք պատրաստ ենք հասնել կառուցողական խաղաղության ռեգիոնում», - ասել է նա:

Հասանովը տեղեկացել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցի նպատակն է ճշտել իրավիճակը տեղում եւ հասկանալ կողմերի մոտեցումները:

«Նպատակն է մոտեցնել կողմերի դիրքորոշումները խնդրի կարգավորմանը հասնելու համար: Մենք յուրաքանչյուր հանդիպում դիտարկում ենք որպես հնարավորություն կողմերի միջեւ շփման կետեր գտնելու համար: Հակառակ պարագայում պատերազմը եւ ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ այլ շրջանների ազատագրումն անխուսափելի են», - ասել են:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА