ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախ Էյր Ֆեստ»` Ստեփանակերտի օդանավակայանում իրականացվեց  զբոսաշրջային թռիչքներ

19.06.2017 17:07 ՄՇԱԿՈՒՅԹ ԱՐՑԱԽ
«Արցախ Էյր Ֆեստ»` Ստեփանակերտի օդանավակայանում իրականացվեց  զբոսաշրջային թռիչքներ

Օրերս «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Ստեփանակերտի օդանավակայանում անցկացվեց առաջին «Արցախ Էյր Ֆեստը» (Artshakh Air Fest):

Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան Ստեփանակերտի օդանավակայանից կատարել զբոսաշրջային թռիչքներ երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով եւ օդապարիկով:

Փառատոնին ներկա էին պետական կառույցների, մշակույթի եւ արվեստի ոլորտի, բիզնեսի եւ ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ Հայաստանից եւ տարբեր երկրներից:

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ ՍԵՐԳԵՅ ՇԱՀՎԵՐԴՅԱՆՆ իր  խոսքով`այս փառատոնով Արցախը ներկայանում է արկածային տուրիզմի նոր հնարավորություններով. «Ինչպես նաեւ մենք նպատակ ունենք  բարձրացնել մեր թեթեւ ավիացիայի ներուժի վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակը։ Նման միջոցառումների շնորհիվ զարգանում է նաեւ իրադարձային զբոսաշրջությունը Արցախում, ինչը խթանում է երկիր զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը»։

Խոսելով «Արցախ Էյր Ֆեստի» մասին՝ «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր ՏԻԳՐԱՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆՆ այն միանշանակ համարում է կայացած՝ տեսնելով թե´հյուրերի, թե´ արցախցիների ոգեւորությունը: Տիգրան Չիբուխչյանը նշեց , որ փառատոնն ունեցել է սպասվածից ավելի մեծ թվով մասնակիցներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից:

Անդրադառնալով «Արցախ Էյր Ֆեստի» նպատակներին՝ հավելեց. «Սրանք «Յելլ Էքսթրիմ Պարկի»՝ Արցախում գործունեության առաջին քայլերն են եւ  վստահ ենք՝ դրանք շարունակական են լինելու եւ ավելի են ընդլայնվելու: Ունենք բազմաթիվ գաղափարներ, որոնք դեռ քննարկման փուլում են: Իսկ այս եւ նմանատիպ այլ  նախաձեռնությունների իրականացման միջոցով ցանկանում ենք ներկայացնել եւ օգտագործել Արցախի զբոսաշրջային, թեթեւ ավիացիայի եւ հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացման ներուժը: Մեր  նպատակն է ցույց տալ, որ Արցախում կյանքը ակտիվ է՝ ավելին եռում է: Դրա վկայությունն է Արցախի ժողովրդի գրկաբաց ընդունելությունը»,-ընդգծեց Տ. Չիբուխչյանը:

 «Արցախ Էյր Ֆեստի» մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին Շուշվա բենդը, «Նեմրա» ռոք խումբն  ու «Puzzle's 5 peaces» խմբի տղաները:

 «Yell Extreme Park» նախագիծը 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը եւ խթանել առողջ ապրելակերպը:

«Yell Extreme Park» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր և այլն: Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսեց իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ, որոնք ստացան «Ազատ թռիչք Ազատ Արցախում» անվանումը:

«Yell Extreme Park»-ի ներկա խոշորագույն նախագիծը Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումն է, որի նպատակով Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում ս.թ. մայիսի 4-ից հունիսի 2-ն անցկացվեց կոլեկտիվ դրամահավաք:

ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կառուցվող աշխարհի ամենաերկար  զիփլայնը կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը կտևի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА