ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էնպես գնանք, որ մտնենք եկեղեցի». հանձնաժողովը կայցելի համայնքներ. տեսանյութ

19.06.2017 16:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Էնպես գնանք, որ մտնենք եկեղեցի». հանձնաժողովը կայցելի համայնքներ. տեսանյութ

ԱԺ-ի   արածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր որոշեց առաջիկայում այցելել մի քանի խոշորացված համայնք` պարզելու, թե ինչ արդյունքներ ու վիճակ է արձանագրվել համայնքների խոշորացումից հետո: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ առաջարկեց այնպիսի երթուղիով գնալ, որ կարողանան մտնել եկեղեցի: Հանձնաժողովի անդամները որոշեցին գնալ  խոշորացված Դիլիջան համայնք, խոսել այդ համայնքի մեջ մտնող գյուղերի հետ, ապա մտնել  Հաղարծին գյուղ եւ այցելել Հաղարծինի եկեղեցի: Քննարկման ընթացքում այլ հարցերի եւս անդրադաձ եղավ: Գյումրո նախկինւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց, որ քաղաքներին ու գյուղերին հատկացվող գումարներն այնքան քիչ ֆինանս է հատկացվում, որ  խնդիրները լուծել չեն կարողանում:

Ի դեպ,  նկատելի էր, որ հանձնաժողովի նիստում բավական ակտիվ էր հանձնաժողովի  փոխնախագահ Արայիկ Գրիգորյանը, որը 5-րդ գումարման ԱԺ-ում վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահն էր: Տպավորությունն այն էր, Արայիկ Գրիգորյանը իրեն ավելի շատ հանձնաժողովի նախագահ էր զգում: 

Մանրամասները` տեսանյութում: 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА