ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բաքուն գրավելն անհրաժեշտություն է». Վովա Վարդանով

19.06.2017 16:36 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Բաքուն գրավելն անհրաժեշտություն է». Վովա Վարդանով

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար, հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ խոսքով` արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ են հարձակողական մարտեր, որոնք թույլ կտան  կտրուկ փոխել իրավիճակը: Ըստ նրա, Ադրբեջանը օրեցօր բարձրացնում է իր սպառազինությունը, հայկական կողմը մրցավազքում պետք է պայքարի ոչ թե սպառազինության, այլ զինվորականության եւ հասարակության որակը բարձրացնելու ուղղությամբ. «Օրինակ 2015 թվականին Հայաստանում անցկացվեց «Շանթ-2015» զորավարժություններ, որը պետք է անցկացվի ոչ թե տարին մեկ, այլ մի քանի անգամ: Որտեղ ներգրավված կլինեն ոչ միայն քաղծառայողներ, այլեւ հասարակության բոլոր շերտերը, նման զորվարժություններ պետք է անցկացվեն մանկապարտեզներից սկսած»,-նշեց Վովա Վարդանովը:

Վովա Վարդանովը բազմիցս է նշել, որ մինչեւ հայկական կողմը չգրավի Բաքուն, Ադրբեջանը շարունակելու է դիմել սադրիչ գործողությունների: «Իրավունքը» հետախույզից հետաքրքվեց, թե ինչն է խանգարում Բաքուն գրավելուն. «Կարծում եմ` ի վիճակի ենք Բաքու մտնել, սակայն կունենանք զոհեր, մեզ զոհեր պետք չեն: Դրա համար զինվորականությունը եւ հասարակությունը պետք է պատրաստվի, Բաքուն առանց պատրաստվելու վերցնելը` կլինի մեծաթիվ զոհերով»,-ասում է Վ. Վարդանովը: Բաքուն գրավելու հետ կապված հետախույզը նաեւ կատակում է .«Ուզում եմ այնտեղ մի քիչ նավթ ունենամ, փողի կարիք ունեմ: Իսկ իրականում սա անհրաժեշտություն է, որովհետեւ պատերազմները վերջանում են պատերազմող կողմերից որեւէ մեկի մայրաքաղաքում, եթե Բաքուն չոչնչացնենք, ապա մեր  հարաբերությունները մշտապես լարված կլինեն»,-եզրափակեց հետախույզը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА