ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ազատվել է պաշտոնից

19.06.2017 16:46 ՍՊՈՐՏ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ազատվել է պաշտոնից

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մկրտչյանը դիմումի մեջ նշել է, որ հեռանում է աղջկա առողջական խնդիրների պատճառով։

Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հաբեթնակ Կուրղինյանը։ Վերջին չորս տարիներին նա աշխատել է ազգային թիմի մարզչական շտաբում։

Ազատ ոճի ըմբիշները, Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, կպատրաստվեն  օգոստոսի  21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА