ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը` արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին իրադարձությունների վերաբերյալ

19.06.2017 16:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը` արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին իրադարձությունների վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խորին ցավակցությունն են հայտնել արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին իրադարձությունների հետ կապված: ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«Ցավում ենք համանախագահների` տարածաշրջան կայանալիք այցի նախօրեին շփման գծում լարվածության աճի հետևանքների համար: Մենք պետք է անենք ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է, որպեսզի նման իրադարձությունները չկրկնվեն: Կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի լարվածությունը նվազի»,- նշել է նա ու հավելել, որ Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է իրավիճակը շփման գծում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА