ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի պարագայում միջազգային հանրության բոլոր կոչերն անիմաստ են

19.06.2017 16:01 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Ադրբեջանի պարագայում միջազգային հանրության բոլոր կոչերն անիմաստ են

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆՆ անդրադառնալով վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նշեց, որ  այսօր սահմանում տեղի է ունենում այն, ինչ նախորդ տարի ապրիլին կանխատեսել էին, այսինքն, եթե Ադրբեջանը չպատժվի, ապա ավելի է լկտիանալու եւ սրելու հակամարտությունը, ինչպես նաեւ շարունակելու է իր սողացող պատերազմը: Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանը մի շարք հանգամանքներով պայմանավորված այս տարի չի դիմի լայնածավալ ռազմական գործողությունների. «Ադրբեջանը չի գնա լայնածավալ պատերազմի, որովհետեւ դրա հետեւանքներն իր համար կանխատեսելի չեն, բացի այդ` հասկացել են, որ նման իրավիճակներում հայերը համախմբվում են եւ տալիս հակահարված, ինչը կարող է շատը ողբերգական լինել ե՛ւ Ադրբեջանի ե՛ւ Ալիեւ փաշայի կառավարող իշախանության համար»,-ընդգծեց քաղաքագետը եւ նկատեց, որ Ադրբեջանը չպետք է անպատիժ մնա: Նրա բնորոշմամբ, Ադրբեջանի պարագայում միջազգային հանրության բոլոր կոչերն անիմաստ են, քանի որ Ադրբեջանը ցույց է տվել, որ այն երկիրը  չէ, որն ունակ է հարգել միջազգային պարտավորությունները. «Եթե Ադրբեջանը հարգող լիներ, ապա կհարգեր 1994 թվականի Բիշքեկի զինադադարը: Կան որոշակի թիրախային հայտարարություններ, բայց եթե այս ամենին չհաջորդի պատժիչ գործողություններ, ապա Ադրբեջանի վրա որեւէ բան ազդեցություն չի ունենա»,-նշեց Արա Պապյանը:

«Իրավունքի» այն հարցին, թե ինչպես կգնահատի միջազգային հանարության եւ համանախագահող երկրների արձագանքը սահմանին տիրող վերջին դեպքերի հետ կապված, Արա Պապյանը պատասխանեց. «Արձագանքը գնահատում եմ ոչ բավարար կոշտության, որովհետեւ ամենակարեւորը պատժամիջոցներն են, միայն նշել, թե ով է մեխավոր` բավարար չէ: Միջպետական հարաբերությունները նման են միջանձնային հարաբերություններին, այսինքն` մարդուց է կախված ամեն ինչ: Մեզ այլընտրանք չեն թողնում, հասկանալի է, եթե սողացող պատերազմն այսպես շարունակվի վերջը մեզ համար լավ չի լինի: Այս ամենը բացի զոհերից, բերում նաեւ հոգեբանական ճնշում հասարակության վրա, որը ուժեղացնում է արտագաղթը»,-եզրափակեց քաղաքագետը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА