ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանին հոբելյանի առթիվ

19.06.2017 14:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

«Դուք հայ երաժշտարվեստի այն երախտավորներից եք, ում տասնամյակների նվիրյալ աշխատանքի շնորհիվ գրվել են հայկական ջազի տարեգրության նշանակալի էջերը: 

Ձեր ստեղծագործությունները սիրված և գնահատված են երաժշտասեր հանրության կողմից, իսկ Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մանկավարժական շնորհակալ գործունեությունը ամբողջացնում են արվեստագետի և մտավորականի Ձեր կերպարը»
,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА