ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիայում 3 հայազգի պատգամավոր է ընտրվել

19.06.2017 12:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիայում 3 հայազգի պատգամավոր է ընտրվել

Հունիսի 18-ին Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով խորհրդարան է անցել երեք հայազգի թեկնածու. այս մասին տեղեկացրել է ֆրանսահայ լրագրող-ծաղրանկարիչ, «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանը: «Անցել են Ժակ Մարիլոսյանը, Դանիել Կազարյանը, Գիյոմ Կասբարյանը: Երեքն էլ նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունից են»,- ասաց նա՝ նշելով, որ խորհրդարան անցած թեկնածուներից մեկի՝ Նադյա Եսայանի ամուսինն էլ հայազգի է: Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ 3 հայազգի պատգամավորներ լինելու են խորհրդարանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА