ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարտոֆիլ ֆրին վտանգավոր է կյանքի համար

19.06.2017 11:25 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կարտոֆիլ ֆրին վտանգավոր է կյանքի համար

Մասնագետների միջազգային խումբն ուսումնասիրել է չորս հազար մարդու առողջությունը և սննդակարգը՝ 45-ից 79 տարեկան: 8 տարվա ընթացքում մահացել է 236 փորձարկվող: Գիտնականները վերլուծել են նրանց սննդակարգը և եզրակացրել, որ կարտոֆիլը մոտեցնում է մահը,- գրում է «Экономика сегодня»-ն: Մասնագետների խոսքով՝ մարդու վրա բացասական ազդեցություն է թողնում միայն տապակած կարտոֆիլը, օրինակ՝ ֆրին: Նույն կարտոֆիլը եփած վիճակում անվնաս է առողջության համար: Նաև նշվում է, որ կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել հիպերտոնիայի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА