ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չի՛ կարելի երեխաներին տարբերակել՝ ասելով թալիշեցի, մատաղիսեցի, մարտակերտցի, երեւանցի»

18.06.2017 19:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՐՑԱԽ
«Չի՛ կարելի երեխաներին տարբերակել՝ ասելով թալիշեցի, մատաղիսեցի, մարտակերտցի, երեւանցի»

Արցախի սահմանապահ Թալիշի դպրոցի պատմության ուսուցիչ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, որն այսօր շարունակում է Ալաշանում դասավանդել թալիշեցի աշակերտներին, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հանրության կողմից երեխաների մեջ տարբերակում դնելու միտումներին՝ շեշտեց. «Չի՛ կարելի երեխաներին տարբերակել՝ ասելով թալիշեցի, մատաղիսեցի, մարտակերտցի, երեւանցի: Միեւնույն է, բոլորն էլ մեր երեխաներն են, կան նաեւ Հայաստանում սահմանապահ գյուղերի երեխաներ, օրինակ Չինարիում եւ այլն, նույնն էլ մեր երեխաներն են: Պարզապես, մեր երեխաներն առանձնանում են նրանով, որ պատերազմը տեսել են իրենց աչքերով, այդ ամենն ապրել են եւ զգացել են իրենց մաշկի վրա, բայց ուրիշ ոչ մի տարբերություն չկա, ու այդ տարանջատումը մտցնելը ճիշտ չէ»:

Ո՞վ է այս շաբաթ լավագույն ու վատագույն նախարարը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ա. Հայրապետյանի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА