ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները գտել են մահաբեր վիրուսների գլխավոր աղբյուրը

18.06.2017 21:04 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիտնականները գտել են մահաբեր վիրուսների գլխավոր աղբյուրը

Մահացու կորոնավիրուսային ինֆեկցիաների հիմնական շտեմարանը չղջիկներն են, պարզել են Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գիտնականները:

Կորոնավիրուսներ են անվանում այն վիրուսների ընտանիքը, որոնք ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) են առաջացնում: Դրանք ախտահարում են մարդուն եւ այլ կաթնասուններին: 2002 թվականին SARS-ի բռնկումը, որը սկսվել էր Չինաստանում եւ տարածվել 27 երկրներում, խլել է 774 մարդու կյանք: 2012 թվականին Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակի ժամանակ 640 մարդ է մահացել:

Գիտնականները Աֆրիկայի, Ասիայի, Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայի 20 երկրներում հետազոտել են ավելի քան 12 հազար չղջիկների, 3,4 հազար կրծողների եւ 3,5 հազար կապիկների: Այս տարածաշրջաններում վայրի կենդանիներից մարդուն վիրուսի փոխանցման հավանականությունը շատ մեծ է: Վերցվել են թքի, մեզի եւ կղանքի նմուշներ, որոնք լաբորատորիաներ են ուղարկվել գենետիկ անալիզի համար

Գիտնականների որսած չղջիկների գրեթե 10 տոկոսը կորոնավիրուսների կրող էր: Մյուս կենդանիների մոտ այս ցուցանիշը հասնում էր 0,2 տոկոսի: Գիտնականները որոշել են, որ ինֆեկցիոն ագենտների մեծ բազմակերպությունը հատուկ է այն վայրերին, որտեղ ապրել են թռչող կաթնասունների մի քանի տեսակներ, օրինակ՝ Ամազոնի ցածրադիր անտառներում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА