ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր մանրամասներ հայտնի հեղինակություն Դոն Պիպոյի դեմ իրականացված մահափորձի քրեական գործից

18.06.2017 20:18 ՔՐԵԱԿԱՆ
Նոր մանրամասներ հայտնի հեղինակություն Դոն Պիպոյի դեմ իրականացված մահափորձի քրեական գործից

«Դոն Պիպո» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի սպանության նախապատրաստության քրեական գործը կքննի Ազգային անվտանգության ծառայությունը։ Այս մասին տեղեկացանք վնասազերծված խմբի անդամներից Արկադի Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը։

Նշենք, որ «Դոն Պիպոյի» սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն և 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը։

Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Եվս մեկ անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել և հայտնաբերվել էր դեպքից մի քանի օր անց։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА