ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ուղղել արտաքինի թերությունները

18.06.2017 18:59 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչպես ուղղել արտաքինի թերությունները

 Շատ կանայք, նայելով հայելուն, հայտնաբերում են մեծաթիվ թերություններ: Ինչ-որ մեկը գտնում է, որ ինքը շատ նիհար է, մյուսը` գեր, ոմանց մոտ բարակ շրթունքներ են, փոքր կուրծք կամ հակառակը՝ մեծ, երկար կամ գաճաճի քիթ և այլն: Սակայն եկեք հեռանանք հայելու մեջ մեր անդրադարձից և փորձենք խորհել, թե ինչպես կարելի է փոխել ստեղծված իրավիճակը և այն, ինչ մենք համարում ենք թերություն, դարձնենլ արժանիք:

Չափից շատ դիտելով գեղեցիկ ֆիլմեր` իրենց կատարյալ գլխավոր հերոսներով, կամ հիանալով փայլուն ամսագրերի գեղեցկուհիներով, մեզ մոտ առաջանում են բազմաթիվ բարդույթներ` կապված մեր արտաքինի առանձնահատկությունների հետ, որոնք սկսում ենք հանգամանալի քողարկել: Սեփական անձի նկատմամբ նման վերաբերմունքի հիմքում, անշուշտ, ընկած է վախը: Վախը, որ այդ առանձնահատկությունները խաչ կքաշեն մեր անձնական կյանքի վրա: Սակայն, ի ուրախություն մեզ, կան հնարավորություններ ներկայացնելու թերություններն այնպես, որ դրանք մեր կերպարին հաղորդեն որոշակի հմայք և, ընդհակառակը, իրենց վրա սևեռեն հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը, որոնք գնահատում են մեր յուրահատկությունն ու թեթև սեքսուալությունը:

Սակայն, եթե քիթը ձեզ, այնուամենայնիվ, անհանգստացնում է, կերպարը սրբագրելք առավել համապատասխամ սանրվածքով: Երկար, գեղեցիկ քթով կանայք նախընտրում են թեք բացվածքներով սանրվածքներ: Կարելի է նաև դիմել արհեստավարժ դիմահարդարներին, ովքեր կպատմեն, թե ինչպես դիմահարդարման միջոցով տեսողականորեն կարճացնել քիթը:

Փոքրիկ աչքեր

Բոլորովին անմտություն է մտահոգվել դրա համար, քանի որ այդպիսի աչքերը կարող են դառնալ ձեզ առաձնահատուկ դարձնողը: Իսկ որպեսզի դրանք ընդգծվեն, դիմահարդարման ժամանակ պետք է բացառապես օգտագործել լուսավոր երանգներ, որոնք աչքերին թույլ կտան վառ տեսք ունենալ: Ընդհանուր ֆոնի համար ընտրեք մոխրագույնը, սրբագրեք ունքերը, որոնք շեշտադրում են աչքերը և, իհարկե, ճիշտ ընտրեք թարթիչների ներկը, որը լավ երկարացնում է դրանք, ձեր աչքերը դարձնում առավել նկատելի:

Մարմնի թերություններ

Մարմնեղ կառուցվածք

Զանգվածեղ կառուցվածք ունեցող կանայք ոսվորաբար ունենում են գեղեցիկ կուրծք, ինչը պետք է ընդամենը գեղեցիկ ընդգծել: Թմբլիկ կառուցվածքը լավագույնս քողարկում են թռչող վերնաշապիկները` պարտադիր խորը կտրվածքով, շրջազգեստները, բազմաշերտ կոստյումները` գեղեցիկ վզնոցով կամ թիկնոցով: Կարողացեք ձեզ ճիշտ մատուցել` հանգամանալի ընտրեք սանրվածքն ու դիմահարդարումը, կրեք գեղեցիկ, գերադասելի է խոշոր զարդեր, և այդ դեպքում ընդհանուր պատկերը ձեզ էլ դուր կգա:

Դեմքի թերություններ

Քթի երկարությունը

Քիթը գեղեցիկ դեմքի կարևոր մասերից է և, ըստ տեսություններից մեկի, հենց երկար քիթն է վկայում իր տիրոջ ուժեղ բնավորության մասին: Բազմաթիվ հայտնի կանայք ունեցել են երկար քիթ: Դրանց թվում Բարբարա Սթեյզենդն է` կին, ով համարվում է շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Իսկ ահա Սառա Ջեսիկա Փարքերը, ընդհանրապես, շնորհիվ իր անսովոր արտաքինի, գրավել է պրոդյուսորների ուշադրությունը և դարձել հանրահայտ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА