КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 26. 04. 2018 : :
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել, որ «Ելք»-ը ստեղծվել է իշխանության կողմից, որ ծառայություններ մատուցի գործող ռեժիմին: «Իրավունք»-ը «Ելք» դաշինքի «Երեւանի ավագանու անդամ Անի Սամսոնյանին խնդրեց արձագանքել այս հայտարարությանը: «Չենք արձագանքում ու չենք մեկնաբանում»,- հակիրճ ասաց «Ելք»-ի անդամը:
«Իրավունք»-ին հասած տեղեկություններով` «Ելք» դաշինքի անդամները, եթե մինչ ավագանու նիստերը հույս ունեին, որ Զարուհի Փոստանջյանի հետ կարող են աշխատել, ապա վերջին նիստերից հետո նրան համարում են անկանխատեսելի գործընկեր եւ կարծես թե ցանկություն չունեն ԵԾ-ի հետ համագործակցելու:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ