ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունիսի 17-ի աստղագուշակ

17.06.2017 13:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Հունիսի 17-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին այսօր խորհուրդ է տրվում չձգտել ակտիվ կենսակերպի, խուսափել անձնական նախաձեռնությունից  և միանշանակ որոշումներից: Մինչ երեկո հնարավոր է անվստահություն, բացառված չեն կարևոր հարցում կասկածները: Օգտակար կլինի զբաղվել մաքրությամբ: Գիշերվան մոտ հնարավոր է հոգեկան վերելք, կարող է անսպասելիորեն ի հայտ գալ նախաձեռնողականություն, իմպուլսիվություն:

Ցուլ

Ցուլերի տրամադրության մեջ կարող են գերակշռել ծուլությունը և երազկոտությունը: Օրը թույլ է տալիս երկարացնել պասիվության, արտաքին անգործության շրջանը, հավելյալ ժամանակ է տալիս մտորումների, վերստուգումների, կասկածների համար: Օգտակար կլինի մտքում պատկերացնել հետաքրքրող սցենարի մի քանի տարբերակներ: Անցանկալի է տրվել դեպրեսիվ տրամադրությունների, այլապես հեռանկարը կարող է ավելի մռայլ թվալ, քան իրականում կա:

Երկվորյակ

Ցուլերին խորհուրդ է տրվում չշտապել այս կամ այն որոշման, նախաձեռնության հարցում: Օրը սնում է կասկածները, անորոշություն է սերմանում, ստիպում է տատանվել մի քանի ուղղությունների մեջ: Նման ֆոնի վրա նախաձեռնած գործողությունները կարող են փակուղի տանել: Արդյունքում ռիսկի եք դիմում անիմաստ ժամանակ կորցնել, հիասթափություն ապրել: Ցանկալի է զերծ մնալ բանակցություններից և հայտարարություններից:

Խեցգետին

Առավոտյան և ցերեկը Խեցգետինները կգտնվեն անորոշության կամ ընտրության վիճակում: Բացառված չէ, որ դա ձեզ դուր գա, քանզի թույլ կտա երազել, ժամանակ ձգել: Հնարավոր է, որ ձեր մտքերը հեռու սավառնեն ժամանակի և տարածության այն կետից, որում գտնվում եք: Իմպուլսիվ, անհամբեր Խեցգետինները կարող են նյարդայնանալ մեկնարկի ազդանշան սպասելիս: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս լցվել համբերությամբ և սպասել երեկոյին:

Առյուծ

Առյուծներն այսօր աչքի չեն ընկնում հավաքվածությամբ և վճռականությամբ, կարող են տպավորվող, խոցելի լինել: Հնարավոր է քնկոտություն, հոգնածություն, ծուլություն: Հավանականություն կա կասկածամտության, կեղծ վտանգների, կասկածների զոհ դառնալու: Ցանկալի է պահպանել ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Արժե խուսափել կտրուկ փոփոխություններից: Եթե օրվա վերջում կուտակվեն ուժերը, կարևոր է ճիշտ ընտրել ջանքերի ուղղությունը:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ չեն տալիս փորձել արհեստականորեն պարզություն մտցնել: Որպեսզի իրավիճակն ավելի որոշակի բնույթ ստանա, կարող է մի ամբողջ օր պահանջվել: Անցանկալի է շտապեցնել երկխոսությունը, սադրիչ գործողություններ կատարել: Ավելի լավ է և՛ ձեզ, և՛ զրուցակցին ժամանակ տալ պատասխանը մտածելու, մարտավարությունը կառուցելու համար: Դադարը կարող է պայմանավորված լինել ռիսկային քայլից առաջ անվճռականությամբ:

Կշեռք

Կշեռքներն այսօր կախյալ կլինեն իրադրությունից կամ ուրիշների որոշումներից: Բացառված չէ, որ ստիպված լինեք օրն անցկացնել ուրիշի նախաձեռնության կամ արձագանքի սպասումներով: Մինչ երեկո հնարավոր է կոնկրետության բացակայություն, բացառված չէ ինչ-որ կարևոր բանի պակասը: Կարող են չբավականացնել ընտրության համար չափանիշները, գործողությունների համար միանշանակ առիթը:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում թերագնահատել պատահականության գործոնը, արհամարհել հուշումները, ակնարկները, ստուգված նշանները: Օրն ակտիվ ռեժիմում է պահում ձեր ինտուիցիան, սակայն կարող է բթացնել ձեր զգոնությունը, դրդել անհոգության և անփութության: Հնարավոր է տագնապի պահերի վրա աչք փակելու, ժամանակից շուտ վերահսկողությունը թուլացնելու հակում: Ձեր թեթևամտության արդյունքը կարող է դառնալ առողջության հետ խնդիրը:

Աղեղնավոր

Օրը սնում է Աղեղնավորների թուլությունները, թուլացնում է վստահությունը, խոչընդոտում է հավաքվածությանը, իջեցնում է տոնուսը: Բացասական կարող է ազդել տանը տիրող քաոսը, ընտանեկան գաղտնիքը, ավտոմեքենայի հետ խնդիրը: Ցանկալի է ազատվել ճնշող ապրումներից կամ վերածել դրանք գործողությունների համար խթանի: Օրվա վերջում պասիվությունը հաղթահարելուն կօգնի սուր զգացմունքային ազդակը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը կարող է պահել ծանոթ փակուղում: Հերթական սնունդը կարող են ստանալ կասկածները, վախերը, հնարավոր է հոգևոր թուլություն: Դեպրեսիվ տրամադրությունը հաղթահարելուն կօգնի պատճառների հստակ ախտորոշումը: Ընկճվածության պատճառ կարող է լինել ինքնազգացողությունը, ցանկությունների կատարման հետաձգումը, որոշակիության բացակայությունը, ձեր իրավիճակի կամ խառնվածքի ինչ-ինչ յուրահատկություն:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում տարվել անհասկանալի երևույթների խորհրդավոր մեկնաբանություններով: Եթե ստեղծված իրավիճակում ինչ-որ բան չի ենթարկվում խելամիտ բացատրության, չարժե դրանում խորհրդավոր բան փնտրել: Այն, ինչը ձեզ առավոտյան հանելուկ կամ սադրանք է թվում, օրվա վերջում ռացիոնալ բացատրություն կստանա կամ կդադարի ձեզ հետաքրքրել՝ կապված նոր անհետաձգելի հոգսերի հետ:

Ձկներ

Ձկները կարող են մինչ երեկո մնալ ճամփաբաժանի առջև, կասկածների, փակուղու, ներքին երկխոսության մեջ: Ինտուիցիան և տրամաբանությունը կարող են ընդարմացման մեջ գտնվել, հատկապես, եթե հնացած սխեմաներ եք օգտագործում: Բացառված չէ ընկճվածության, սպասման, հերթական անհույս հակասության պահը: Հնարավոր է առաջադրանքից, պատասխանատվությունից խուսափելու հակվածություն: Ուշ երեկոն կհուշի, որ իրավիճակը լուծելի է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА