ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դագաղը գրպաններ չունի, փողերը հետդ չես տանի». Պուտինը խոսել է իր հարստության մասին

16.06.2017 13:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Դագաղը գրպաններ չունի, փողերը հետդ չես տանի». Պուտինը խոսել է իր հարստության մասին

«Ես չունեմ այն հարստությունը, որի մասին խոսում են»: Այս մասին ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Գազպրոմը հայտարարել է «Հյուսիսային հոսք-3» գազատարի կառուցման պատրաստակամության մասին

Անդրադառնալով խոսակցություններին, թե ՌԴ ղեկավարը Կիպրոսում հաշիվներ ունի, Պուտինն ասել է, որ եթե նման բան լիներ, ապա վաղուց բացահայտված կլիներ։

«Չեմ կարծում, թե հարստությունը մեծ երջանկություն է։ Դուք շատ ավելի հարուստ մարդ եք, քան նա, ով իր հաշիվների վրա մեծ գումարներ ունի։ Դուք ունեք Ձեր կարծիքը, Ձեր տաղանդը, ունեք այն դրսևորելու հնարավորություն, ունեք հնարավոություն Ձեզնից հետո թողնելու նկատելի արդյունք։ Փողը նման երջանկություն չի բերում»,-ասել է նա` հավելելով, որ «դագաղը գրպաններ չունի, փողերը հետդ չես տանի»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА