ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքացին հաղորդում է տվել, որ ոստիկանները ծեծի են ենթարկել իր որդուն, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել

16.06.2017 13:08 ԻՐԱՎՈՒՆՔ
Քաղաքացին հաղորդում է տվել, որ ոստիկանները ծեծի են ենթարկել իր որդուն, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ Ս. Մ.-ի ներկայացրած հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով:

Հորաքրոջ որդուն 20 հազար դոլար է խոստացել՝ ամուսնուն սպանելու համար. 66-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել

Մասնավորապես, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն իր որդու` բնակարանային կողոպուտի մեջ մեղադրվող Ա. Մ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում հայտնել է, որ 01.03.2016թ.-ին որդուն ձերբակալելիս ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի աշխատակիցները վերջինիս նկատմամբ բռնի գործողություններ են կատարել: Հատուկ քննչական ծառայությունում տված նույնաբովանդակ հաղորդմամբ Ս. Մ.-ն պնդել է, որ ոստիկանները ծեծի են ենթարկել որդուն, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել:  Մայրը հայտնել է նաև, որ որդուն բուժօգնություն ցույց տալու համար ոստիկանության բաժին են գնացել Շտապօգնության ծառայության աշխատակիցները:  

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА