ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տաջիկստանի նախագահ հետաքրքվել է հայկական հեռախոսներով ու պլանշետներով

15.06.2017 18:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տաջիկստանի նախագահ հետաքրքվել է հայկական հեռախոսներով ու պլանշետներով

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին այցելեց Մերգելյանի անվան ինստիտուտի ազատ տնտեսական գոտում գործող «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊ ընկերության («Technology and Science Dynamics» (TSD) արտադրամաս:

Նախագահին ուղեկցում էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նախարարի տեղակալներ Արման Խաչատրյանն ու Բորիս Դեմիրխանյանը: Էմոմալի Ռահմոնը շրջայց կատարեց ընկերության արտադրամասում, որի ընթացքում ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը ներկայացրեց ընկերության արտադրանքը եւ գործունեության շրջանակը: Նախագահն ականատես եղավ հայկական հեռախոսների ու պլանշետների արտադրության գործընթացին:

Հանդիպումն ուղղված էր համագործակցության հնարավոր եզրեր գտնելուն եւ Հայաստանի ու Տաջիկստանի միջեւ երկկողմանի հարաբերությունները նոր մակարդակի բերելուն։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА